ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի («Աստոն Վիլլա», Արգենտինա) վարքագծի մասին. «Դա իմ խնդիրը չէ։ Չեմ ցանկանում ժամանակ ծախսել դատարկ բաների վրա»,- 24-ամյա հարձակվողի խոսքերը մեջբերում է GFFN-ը։ Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դառնալուց հետո Մարտինեսը մի քանի անգամ հրապարակավ ծաղրել է Մբապեին։ 30-ամյա դարպասապահը հավաքականի խաղընկերների […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Լիդսին»։ Հանդիպման հերոս դարձավ Էրլինգ Հալանդը` իր անվան դիմաց գրանցելով դուբլ։ Խաղից հետո նորվեգացի հարձակվողը կիսվել է իր տպավորություններով. «Ես գոլերի քանակի նպատակ ունեմ, սակայն չեմ բարձրաձայնի այն։ Ես հանդերձարանում պարզապես ասացի, որ կարող էի նույնիսկ 5 գոլ խփել, սակայն կարևորը հաղթեցինք։ Մենք ստիպված […]
Ավելին
«Բենֆիկայի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հայտնվել է գրեթե բոլոր գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է A Bola-ն, «արծիվները» հնարավորություն ունեն 21-ամյա ֆուտբոլիստին վաճառել 127 մլն եվրոյի դիմաց. ակումբը երկու նման առաջարկ է ստացել։ Աղբյուրի փոխանցմամբ` այդ տեղեկությունը «Բենֆիկայի» նախագահ Ռուի Կոշտային հայտնել է Ֆերնանդեսի գործակալ Ժորժե Մենդեշը։ Հատկանշական է, որ չի բարձրայանվում […]
Ավելին
Լեո Մեսսին, ով Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դառնալուց հետո իր արձակուրդն է վայելում հարազատ Ռոսարիո քաղաքում, բաց կթողնի ՊՍԺ-ի առաջիկա երեք հանդիպումները։ Ինչպես հայտնում է TyC Sports-ը, 35-ամյա հարձակվողը փարիզյան ակումբի կազմում մարզումները կվերսկսի 2023 թ. հունվարի 3-ից։ Նման զարգացումների դեպքում Մեսսին բաց կթողնի «Պարի Սեն-Ժերմենի» առաջիկա 3 հանդիպումները, որոնք կայանալու են համապատասխանաբար «Ստրասբուրի» […]
Ավելին
Էմիլիանո Մարտինեսը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է Estadio Deportivo-ն, «Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին դժգոհ է արգենտինացի դարպասապահի վարքագծից։ Հատկանշական է, որ Էմերիի և Մարտինեսի միջև տարաձայնություններն սկսվել են դեռևս «Արսենալում» աշխատելու տարիներից, երբ 30-ամյա ֆուտբոլիստը «զինագործների» պահեստային դարպասապահն էր։ Դրան գումարվել է նաև Մարտինեսի` Արգենտինայի […]
Ավելին
Օրեր առաջ Interfootball-ի Telegram-ի ալիքում հարցում սկսվեց` պարզելու հետևորդների կարծիքը, թե արդյո՞ք ԱԱ-2022-ը պատմության լավագույն աշխարհի առաջնությունն է, թե`ոչ։ Հարցմանը մասնակցածների 60%-ը կարծում է, որ այո, Կատարում կայացած մրցաշարը պատմության լավագույն աշխարհի առաջնությունն էր։ Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի չեմպիոն դարձավ Արգենտինան` եզրափակիչում գերդրամատիկ պայքարում 11-մետրանոցներով հաղթելով Ֆրանսիային։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Աշխարհահռչակ թուրք խոհարար Նուսրեթ Գյոկչեն, ով առավել հայտնի է Salt Bae կեղծանունով, հայտնվել է սկանդալի եզրին։ Բանն այն է, որ ԱԱ-2022-ի եզրափակիչից հետո Գյոկչեն մտել է խաղադաշտ և սկսել լուսանկարվել Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների հետ։ Հայտնի է դարձել, որ այդ առթիվ ՖԻՖԱ-ն նույնիսկ հետաքննություն է սկսել` պարզելու, թե ինչպես է Salt Bae-ին հաջողվել մուտք գործել խաղադաշտ։ […]
Ավելին
Քաթար-2022-ի վարագույրն ամենադրամատիկ ձևով փակվեց, երբ Արգենտինան,  Լիոնել Մեսսիի գլխավորությամբ, նվաճեց բաղձալի տիտղոսը:  Հանդիպումն սկսվեց համաշխարհային ֆուտբոլի երկու խոշորագույն աստղերի միջև պայքարի մասին խոսակցություններով։ Խաղն էլ ցույց տվեց, որ թե՛ Մեսսին, թե՛ Կիլիան Մբապպեն այս պահին լավագույններից են աշխարհում։ Սա, անկասկած, բոլոր ժամանակների լավագույն եզրափակիչն էր, որի արդյունքում, հավանաբար, բոլոր ժամանակների լավագույն խաղացողը նվաճեց միակ […]
Ավելին
Եթե դուք դիտել եք Արգենտինայի հանդիպումները, ապա անհնար է՝ լսած չլինեք նրանց ոչ պաշտոնական հիմնը, որը սիրվել է ոչ միայն երկրպագուների, այլև հենց նրանց՝ արգենտինացի ֆուտբոլիստների կողմից։ «Muchachos, ahora nos volvimos a ilusionar» ․ ահա երգի հիմնական հատվածը, որը թարգմանաբար նշանակում է՝ «տղանե՛ր, մենք նորից հնարավորություն ունենք»։ Երգ, որը ծնվեց երկրպագուներից ու դարձավ լսելի գրեթե […]
Ավելին
ՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների դասակարգման աղյուսակի թարմացված տարբերակը։ Դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Բրազիլիա – 1840.77 միավոր Արգենտինա (+1) – 1838.38 Ֆրանսիա (+1) – 1823.39 Բելգիա (-2) – 1781.3 Անգլիա – 1774.19 Նիդեռլանդներ (+2) – 1740.92 Խորվաթիա (+3) – 1727.62 Իտալիա (-2) – 1723.56 Պորտուտալիա – 1702.54 Իսպանիա (-3) – 1692.71 Հայաստանի հավաքականը, […]
Ավելին
1 4 5 6 7 8 23

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023