Սիմեոնեն խոսել է Ռոնալդուի ժեստի մասին

Սիմեոնեն խոսել է Ռոնալդուի ժեստի մասին

13/03/2019 - 13:27

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Յուվենտուսը» 3:0 հաշվով հաղթել է «Աթլետիկոյին»: Հեթ-տրիկ ձևակերպած Ռոնալդուն գոլը տոնելիս ժեստ է ցույց տվել, որը պատասխան էր առաջին խաղում Դիեգո Սիմեոնեի նմանատիպ ժեստին.

«Աթլետիկոյի» մարզիչը խոսել է այդ մասին.

«Նա տեսել է, թե ինչպես եմ ես նույն ժեստը արել «Վանդա Մետրոպոլիտանայում: Ինչպես ես, նա նույնպես ցանկանում էր բնավորություն ցույց տալ: Ռոնալդուն լավագույնն է աշխարհում»,- Սիմեոնեի խոսքն է մեջբերել Daily Mail-ը:

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023