🇸🇳ԱԱԳ. Սենեգալն ապացուցեց իր բարձր կարգը` երկորդ անգամ անընդմեջ դուրս գալով եզրափակիչ🎥

🇸🇳ԱԱԳ. Սենեգալն ապացուցեց իր բարձր կարգը` երկորդ անգամ անընդմեջ դուրս գալով եզրափակիչ🎥

03/02/2022 - 01:07

Աֆրիկայի Ազգերի գավաթի կիսաեզրափակիչի շրջանակում Սենեգալի հավաքականը մրցեց Բուրկինա Ֆասոյի ընտրանու դեմ։

Հանդիպման առաջին կեսը հիմնականում անցավ հավսար պայքարում, սակայն կողմերը մինչև ընդմիջման գնալը գոլեր չխփեցին։

Երկրորդ խաղակեսում լրիվ այլ պատկեր էր. գոլազուրկ առաջին կեսից հետո կողմերը խփեցին միանգամից 4 գոլ, իսկ Սենեգալի հավաքականը հաղթեց 3:1 հաշվով։

Ալիու Սիսեի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Աբդու Դիալոն, Իդրիսա Գեյեն ու Սադիո Մանեն, իսկ Բուրկինա Ֆասոյի միակ գոլն իր անվան դիմաց գրանցեց Իբրահիմ Տուրեն։

Այսպիսով, Սենեգալի հավաքականը երկրորդ անգամ անդմեջ նվաճեց Աֆրիկայի Ազգերի գավաթի եզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում կմցրի Եգիպտոս – Կամերուն դիմակայության հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023