Պաշտոնական. Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվեց Ալ Նասր

Պաշտոնական. Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվեց Ալ Նասր

31/12/2022 - 00:59

Ինչպես տեղեկացնում է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։

Էր Ռիյադ քաղաքը ներկայացնող ակումբը գորածարքից այլ մանրամասներ չի հայտնում, սակայն, ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների, կողմերը կնքել են 2.5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թ. հունիսի 30-ը։

37-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 200 մլն եվրո, որը ներառում է տարբեր հավելավճարներ, այդ թվում նաև` գովազդային եկամուտներ։

Ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ Twitter-ի միկրոբլոգում գրում է, որ Ռոնալդուն պայմանագրի ավարտից հետո կստանձնի դեսպանի դեր` օգնելով Սաուդյան Արաբիային ստանակ ԱԱ-2030-ն անցկացնելու իրավունք։

Նշենք, որ Ռոնալդուն նոր ակումբի կազմում հանդես կգա «7» համարի խաղաշապիկով։

Հավելենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Սպորտինգի» (2002-03 թթ., 31 հանդիպում, 5 գոլ և 6 գոլային փոխանցում), «Մանչեսթեր Յունայթեդի» (2003-09 և 2021-22 թթ., 346 հանդիպում, 145 գոլ և 64) և «Ռեալ Մադրիդի» (2009-18 թթ., 438 հանդիպում, 450 գոլ և 131 գոլային փոխանցում) կազմում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023