Վինիսիուսը փայլում է. Ռեալը քարը քարի վրա չթողեց   Շախտյորին🎥

Վինիսիուսը փայլում է. Ռեալը քարը քարի վրա չթողեց Շախտյորին🎥

20/10/2021 - 00:50

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» D խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Շախտյորի» դեմ։

Կառլո Անչելոտիի սաներն ողջ հանդիպման ընթացքում ունեին տարածքային և խաղային տոտալ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ «արքայական» ակումբը մրցակցին ջախջախի 5:0 հաշվով։

«Ռեալի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Վինիսիուսը, մեկական գոլ էլ խփեցին Ռոդրիգո Գոյեսն ու Կարիմ Բենզեման, իսկ Սերգեյ Սիդորչուկը գրավեց սեփական դարպասը։

Այս խմբում կայացել է ևս մեկ խաղ.

«Ինտեր» 3:1 «Շերիֆ»

3-րդ տուրից հետո D խումբն ունի հետևյալ տեսքը.

  1. «Շերիֆ» – 6 միավոր
  2. «Ռեալ» – 6 միավոր
  3. «Ինտեր» – 4 միավոր
  4. «Շախտյոր» – 1 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023