Սպալետի. «Նապոլին վայելում է  եվրագավաթային կախարդական երեկոները»

Սպալետի. «Նապոլին վայելում է եվրագավաթային կախարդական երեկոները»

15/09/2022 - 11:40

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս 3:0 հաշվով ջախջախեց «Ռեյնջերսին»։

Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել նեապոլիտանական ակումբի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին.

«Նման երեկոյից հետո պետք է շնորհավորել տղաներին. նրանք հիանալի հանդիպում անցկացրին։

Հաղթեցինք, թեև առաջին խաղակեսում առավելագույնը չքաղեցինք մեր ունեցած առավելությունից։

«Նապոլին« վայելում է եվրագավաթայաին կախարդական երեկոները, որոնք վաստակել է նախորդ մրցաշրջանում կատարած տքնաջան աշխատանքի շնորհիվ»,- Սպալետիի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ «Նապոլին» Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում էլ 4:1 հաշվով ջախջախել էր «Լիվերպուլին» և վաստակած 6 միավորով գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023