Մեսսի. Շնորհակալ եմ Բետիսի երկրպագուներին

Մեսսի. Շնորհակալ եմ Բետիսի երկրպագուներին

18/03/2019 - 11:51

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Բարսելոնան» 4:1 հաշվով հաղթել է «Բետիսին»: Մանրամասները՝ այստեղ:

Մեսսին իր թիմի 4-րդ գոլը անչափ գեղեցիկ հարվածով է խփել, ինչից հետո «Բենիտո Վիլամարին» ստադիոնում հավաքված «Բետիսի» երկրպագուները ծափահարել են արգենտինացուն:

Հանդիպումից հետո Մեսսին շնորհակալություն է հայտնել մրցակից թիմի երկրպագուներին.

«Չեմ հիշում, արդյո՞ք ինձ ծափահարել են այլ ստադիոններում: Շնորհակալ եմ «Բետիսի» երկրպագուներին այդպիսի ռեակցիայի համար»,- «Բարսելոնայի» ավագի խոսքն է մեջբերել Marca-ն:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023