Գոլ, որը մնալու է պատմության մեջ. Մեսսիի հեթ-տրիկն ու Բարսելոնայի հաղթանակը (տեսանյութ)

Գոլ, որը մնալու է պատմության մեջ. Մեսսիի հեթ-տրիկն ու Բարսելոնայի հաղթանակը (տեսանյութ)

18/03/2019 - 01:40

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրն ավարտվեց «Բետիս»-«Բարսելոնա» հանդիպումով. հյուրերը հաղթեցին 4:1 հաշվով:

Հանդիպման 18-րդ րոպեին տուգանայինից ֆանտաստիկ հարվածով գոլ է խփել Լիոնել Մեսսին: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Սուարեսի լավ փոխանցումից հետո արգենտինացին կրկնապատկել է հաշիվը:

63-րդ րոպեին գոլ է խփել Սուարեսը: 82-րդ րոպեին փոխարինման մտած Լորենը խփել է այս խաղում տանտերերի միակ գոլը:

Հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ շքեղագույն գոլ է խփել Մեսսին՝ ձևակերպելով հեթ-տրիկ: Այս գոլն իրապես դեռ շատ է հիշվելու:


Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 66 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը՝ 2-րդ տեղում գտնվող «Աթլետիկոյից» առաջ լինելով 10 միավոր:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023