Ռեալը խոշոր հաշվով հաղթեց Գրանադային և գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը🎥

Ռեալը խոշոր հաշվով հաղթեց Գրանադային և գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը🎥

21/11/2021 - 21:05

Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրդիը» հյուրընկալվելիս մրցեց «Գրանադայի» դեմ։

Կառլո Անչելոտիի սաները ոչ մի հնարավորություն չտվեցին մրցակցին` հաղթելով 4:1 հաշվով։

«Արքայական» ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Նաչոն, Մարկո Ասենսիոն, Վինիսիուսն ու Ֆերլան Մենդին։

«Գրանադայի» միակ գոլն էլ խփեց Լուիս Սուարեսը։

Այս հաղթանակից հետո Կառլո Անչելոտիի թիմը վաստակեց 30 միավոր և գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Գրանադան» մնաց 11 միավորով և զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023