Interfootball-ի հետևորդների 40%-ը ճիշտ էր գուշակել «Ոսկե գնդակի» դափնեկրին

Interfootball-ի հետևորդների 40%-ը ճիշտ էր գուշակել «Ոսկե գնդակի» դափնեկրին

30/11/2021 - 11:10

Նոյմբերի 29-ին Փարիզի Շատլե թատրոնում տեղի ունեցավ «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի արդյունքներով անհատական ամենահեղինակավոր մրցանակին 7-րդ անգամ արժանացավ Լեո Մեսսին։

Օրեր առաջ Interfootball-ը Telegram-ի իր ալիքում հարցում տեղադրեց` պարզելու հետևորդների կարծիքը` կապված «Ոսկե գնդակի» հաղթողի վերաբերյալ։

Ինչպես և սպասվում էր, հիմնական պայքարն ընթացավ Լեո Մեսսիի, Ռոբերտ Լևանդովսկու, Ժորժինիոյի և Կարիմ Բենզեմայի միջև։

Քվեարկության էին դրվել հենց այս ֆուտբոլիստները և ավելացվել էր նաև «այլ ֆուտբոլիստ» տարբերակը։

Այսպիսով, Interfootball-ի հետևորդների 40%-ը ճիշտ են գուշակել «Ոսկե գնդակի» հաղթողին` քվեարկելով Լեո Մեսսիի օգտին։

Նրանց հաջորդել են Կարիմ Բենզեման (28%), Ռոբերտ Լևանդովսկին (23%) և Ժորժինիոն, ով ստացել է ձայների 6%-ը։

Հավելենք, որ «այլ ֆուտբոլիստ» տարբերակի օգտին քվեարկել է հարցմանը մասնակցածների միայն 3%-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022