Here we go! «Լացիոն», «Ատալանտան», «Ֆիորենտինան» նոր գլխավոր մարզիչ կունենան📸
Ջենարո Գատուզոն կնշանակվի «Լացիոյի» գլխավոր մարզիչ, հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերն ամբողջական համաձայնության են հասել և պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։
48-ամյա մասնագետը 2025թ. հունիսից 2026թ. ապրիլ մարզում էր Իտալիայի ազգային հավաքականը, որտեղից հեռացվել է աշխարհի առաջնության ուղեգիր չնվաճելուց հետո։ Նախկինում նա աշխատել է «Հայդուկում», «Մարսելում», «Վալենսիայում», «Միլանում», «Նապոլիում» և այլ ակումբներում։
2025/26 մրցաշրջանում «Լացիոյում» աշխատած Մաուրիցիո Սարին կնաշանկվի «Ատալանտայի» գլխավոր մարզիչ։
Բերգամոն ներկայացնող ակումբն ու 67-ամյա մասնագետը մինչև 2029թ. հուլիսի 1-ը պայմանագիր կստորագրեն։ Նրա տարեկան աշախատավարձը կկազմի 3,5 միլիոն եվրո։
Ֆաբիո Գրոսոն էլ կգլխավորի «Ֆիորենտինան»։ «Վիոլան» ու իտալացի մասնագետը մինչև 2028թ. հուլիսի 1-ը պայմանագիր են համաձայնեցրել։
48-ամյա մասնագետը 2024թ. հուլիսից մարզում էր «Սասուոլոն»։ Լեգենդար, նախկին պաշտպանը մարզել է նաև «Լիոնը», «Ֆրոզինոնեն», «Սիոնը» և այլ ակումբներ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml