Here we go! Ժոզե Մոուրինիոն կգլխավորի «Ռեալը» 📸
Ժոզե Մոուրինիոն կգլխավորի Մադրիդի «Ռեալը», հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմենրը բանավոր համաձայնաւթյան են հասել և պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։
Այժմ «Արքայական ակումբն» սպասում է, որ մարզիչն ու փաստաբանները կնքեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։
Պորտուգալացի մասնագետը Մադրիդ կմեկնի Իսպանիայի Լա լիգայի վերջին` 38-րդ տուրի «Ռեալ» – «Ատլետիկ Բիլբաո» հանդիպումից հետո, որը կկայանա մայիսի 23-ին։
«Յուրահատուկի» համար պայմանագրի ժամկետը և աշխատավարձի չափը նշանակություն չի ունեցել, քանի որ ցանկացել է վերադաենալ «Ռեալ»։
Մադրիդյան գրանդը լեգենդար մասնագետի գլխավորությամբ հանդես է եկել նաև 2010-2013 թվականներին, 178 խաղում տարել է 127 հաղթանակ, գրանցել 28 ոչ-ոքի, կրել 23 պարտություն, մեկական անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն, երկրի գավաթակիր ու Սուպերգավաթակիր։
63-ամյա մարզիչը 2025թ. սեպտեմբերից մարզում էր «Բենֆիկան»։ Ակումբը նրա գլխավորությամբ Պորտուգալիայի առաջնությունն ավարտեց առանց պարտության` 34 խաղում տանելով 23 հաղթանակ, գրանցելով 11 ոչ-ոքի, զբաղեցնելով 3-րդ տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# բենֆիկա, Ժոզե Մոուրինիո, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ