Here we go! Բելգիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա 📸
Here we go! Բելգիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա 📸
22/07/2026 - 14:41

Մարկ վան Բոմելը կնշանակվի Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կողմերն ամբողջական համաձայնության են հասել ու պայմանագիր կստորագրեն, որը կգործի 2028թ. հուլիսի 31-ը ներառյալ։

49-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է «Անտվերպենը», «Վոլֆսբուրգը» և ՊՍՎ-ն։

Վան Բոմելն առավել հայտնի է ֆուտբոլային կարիերայի ընթացքում «Բարսելոնայում», «Բավարիայում», «Միլանում» և Նիդերլանդների ազգային հավաքականում ունեցած մրցելույթների ժամանակահատվածից։

Հիշեցնենք, որ Բելգիայի հավաքականը 2025թ. հունվարից հանդես էր գալիս Ռուդի Գարսիայի գլխավորությամբ։ Ֆրանսիացի մասնագետը վերջերս լքել է պաշտոնը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026