Հալաաաա՜նդ. Ման. Սիթին ջախջախեց Նոթինգհեմ Ֆորեսթին 🎥

Հալաաաա՜նդ. Ման. Սիթին ջախջախեց Նոթինգհեմ Ֆորեսթին 🎥

01/09/2022 - 00:32

Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին»` «Էթիհադ» մարզադաշտում, մրցեց առաջնության նորեկ «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում «քաղաքաբնակներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 6:0 հաշվով։

Պեպ Գվարդիոլայի թիմի կազմից հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց Էրլինգ Հալանդը, ով երկրորդ անընդմեջ խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

Նորվեգացի հարձակվողն Պրեմիեր լիգայի մեկնարկային 5 խաղերում խփել է արդեն 9 գոլ` վստահ գլխավորելով լավագույն ռմբարկուների ցուցակը։

Նշենք, որ մանկունյական ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ թիմի նորեկ Խուլիան Ալվարեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ժոաո Կանսելուն։

Այս հաղթանակից հետո «Սիթին» վաստակեց» 13 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

«Անտառապահները», 4 միավորով, 15-րդն են։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023