France Football-ը հրապարակեց «Ոսկե գնդակ-2023»-ի 30 հավակնորդներին

France Football-ը հրապարակեց «Ոսկե գնդակ-2023»-ի 30 հավակնորդներին

06/09/2023 - 23:36

Հեղինակավոր France Football պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակ-2023»-ի 30 հավակնորդներին։

Մրցանակին հավակնում են հետևյալ ֆուտբոլիստները.

Խուլիան Ալվարես («Մանչեսթեր Սիթի», Արգենտինա), Նիկոլո Բարելա («Ինտեր», Իտալիա), Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ», Անգլիա), Կարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ», Ֆրանսիա), Յասին Բունու («Ալ Հիլալ», Մարոկկո), Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա), Անտուան Գրիզման («Ատլետիկո Մադրիդ», Ֆրանսիա), Իլկայ Գյունդողան («Բարսելոնա», Գերմանիա), Յոշկո Գվարդիոլ («Մանչեսթեր Սիթի», Խորվաթիա), Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա), Հարի Քեյն («Բավարիա», Անգլիա), Ռանդալ Կոլո Մուանի (ՊՍԺ, Ֆրանսիա), Խվիչա Կվարացխելիա («Նապոլի», Վրաստան), Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա», Լեհաստան), Էմիլիանո Մարտինես («Աստոն Վիլլա», Արգենտինա), Լաուտարո Մարտինես («Ինտեր», Արգենտինա), Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա), Լեո Մեսսի («Ինտեր Մայամի», Արգենտինա), Կիմ Մին Ջե («Բավարիա», Հվ. Կորեա), Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ», Խորվաթիա), Ջամալ Մուսիալա («Բավարիա», Գերմանիա), Մարտին Էդեգոր («Արսենալ», Նորվեգիա), Անդրե Օնանա («Մանչեսթեր Յունայթեդ», Կամերուն), Վիկտոր Օսիմեն («Նապոլի», Նիգերիա), Ռոդրի («Մանչեսթեր Սիթի», Իսպանիա), Բուկայո Սակա («Արսենալ», Անգլիա), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս), Բերնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա), Վինիսիուս («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա)

Հավելենք, որ մրցանակի դափնեկիրը հայտնի կդառնա սույն թվականի հոկտեմբերի 30-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023