Copa America. Բրազիլիայի հավաքականը հաղթեց Պերուին՝ դառնալով չեմպիոն ?

Copa America. Բրազիլիայի հավաքականը հաղթեց Պերուին՝ դառնալով չեմպիոն ?

08/07/2019 - 02:03

Copa America-ն ավարտվեց. «Պենտակամպիոնները»՝ չեմպիոն:

Եզրափակչում Բրազիլիայի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Պերուի ընտանուն:

Հանդիպման 15-րդ րոպեին Էվերթոնը բացել է հաշիվը: Առաջին խաղակեսի նախավերջին րոպեին Տիագո Սիլվան սեփական տուգանային հրապարակում ընկնելիս ձեռքով է խաղացել. նշանակված 11 մետրանոցը հստակ է իրացրել Գերերոն: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Ժեզուսը դարձյալ առաջ է մղել բրազիլացիներին: 70-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը 2-րդ դեղին քարտը ստանալով՝ հեռացվել է խաղադաշտից:

Հիմնական ժամանակի վերջին րոպեին էլ 11 մետրանոց է նշանակվել Պերուի դարպասին, որը հստակ է իրացրել Ռիչալիսոնը:

Տիտեի գլխավորած հավաքականը հաղթում է 3:1 հաշվով: Բրազիլիան պատմության մեջ 9-րդ անգամ է դառնում Copa America-ի չեմպիոն:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023