Copa America. Արգենտինան հաղթեց Չիլիին 3-րդ տեղի համար խաղում ?

Copa America. Արգենտինան հաղթեց Չիլիին 3-րդ տեղի համար խաղում ?

07/07/2019 - 01:04

Բրազիլիայում ավարտվում է Copa America-2019-ը: Մրցաշարի նախավերջին խաղը 3-րդ տեղի համար էր՝ Արգենտինա – Չիլի. արգենտինացիները հաղթեցին 2:1 հաշվով:

Հանդիպման 12-րդ րոպեին Մեսսիի փոխանցումից հետո Ագուերոն բացել է հաշիվը: 10 րոպե անց Լո Չելսոյի հաշվենկատ փոխանցումից հետո էլ հաշիվը կրկնապատկել է Դիբալան:

37-րդ րոպեին թեթև բախում է եղել Մեսսիի և Գարի Մեդելի միջև. մրցավարը առանց վարանելու կարմիր քարտեր է ցույց տվել ֆուտբոլիստներին:

59-րդ րոպեին Var review-ից հետո 11 մետրանոց է նշանակվել Արգենտինայի դարպասին, որը հստակ է իրացրել Ալեքսիս Սանչեսը:

Մնացած խաղաժամանակում գոլ չի գրանցվել: Արգենտինան հաղթում է՝ դառնալով 3-րդ մրցանակակիր: Առաջիկա կեսգիշերին կայանալու է եզրափակիչը՝ Բրազիլիա – Պերու:

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023