Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Բուդյո Գլիմտը» 3:1 հաշվով անսպասելի հաղթանակ տարավ «Ինտերի» նկատմամբ։ Նորվեգիայի չեմպիոնից մեկական գոլ խփեցին Սոնդրե Ֆետը, Կասպեր Հյոգն ու Յենս Հաուգեն։ «Ներաձուրիից» աչքի ընկավ Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն։ Միլանյան գրանդից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 76-րդ րոպեին։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին Միլանի «Ջուզեպե […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 24-րդ տուրում «Կոմոն» հյուրընկալվելիս մրցում է «Միլանի» դեմ։ 32-րդ րոպեին հյուրերից հաշիվը բացեց Նիկո Պասը` օգտվելով «ռոսոներիի» դարպասապահ Մայք Մենյանի կոպտագույն սխալից։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Ատալանտային»։ Գերմանական գրանդից գոլերը խփեցին Սերու Գիրասին և Մաքսիմիլիան Բայերը։ Ակումբները պատասխան հանդիպումը կանցկացնեն փետրվարի 25-ին Բերգամոյում։
Ավելին
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Գալաթասարայը» սեփական դաշտում 5:2 հաշվով հաղթեց «Յուվենտուսին»։ Ստամբուլը ներկայացնող ակումբից դուբլ գրանցեց Նոա Լանգը, մեկական անգամ աչքի ընկան Գաբրիել Սարան, Դավինսոն Սանչեսն ու Սաշա Բույը։ «Բիանկոներիից» երկու գոլ խփեց Տյոն Կոպմեյներսը։ Թուրինյան գրանդն առաջին խաղակեսից հետո հաղթում էր 2:1 հաշվով, բայց երկրորդում թուրքական թիմը չորս անպատասխան գնդակ ուղարկեց Միկելե […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Յուվենտուսը» Ստամբուլում հյուրընկալվելիս կմրցի «Գալաթասարայի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 21:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետեյալ մեկնարկայի կազմերով.
Ավելին
Փետրվարի 17-ին կմեկնարկի Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ը։ Interfootball-ը ներկայացնում է դիմակայությունների առաջին հանդիպումների խաղացանկը։ Փետրվարի 17 «Գալաթասարայ» (Թուրքիա) – «Յուվենտուս» (Իտալիա)` 21:45 «Բենֆիկա» (Պորտուգալի) – «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)` 23:55 «Մոնակո» (Ֆրանսիա) – ՊՍԺ (Ֆրանսիա)` 23:55 «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) – «Ատալանտա» (Իտալիա)` 23:55 Փետրվարի 18 «Քարաբախ» (Ադրբեջան) – «Նյուքասլ» (Անգլիա) «Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա) – «Ինտեր» (Իտալիա)` […]
Ավելին
«Միլանի» վինգեր Քրիստիան Պուլիշիչը կարող է վերադառնալ Անգլիա, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Ամերիկացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը», որը մտադիր է օգտվել նրա ապագայի անորոշությունից։ Պուլիշիչի գործող պայմանագիրն իտալական գրանդի հետ կսպառվի 2027թ. հուլիսի 1-ին։ Չնայած կողմերը դրա երկարաձգման հարցում բանավոր համաձայնություն ունեն, բայց «ռոսոներին», ի հակառակ 27-ամյա խաղացողի սպասումների, այդ հարցում դեռ պաշտոնական […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Միլանում ներկա է եղել Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրի «Ինտեր» – «Յուվենտուս» (3:2) հանդիպմանը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Հանդիպումից հետո 46-ամյա մասնագետը հանդիպել է «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը վերահաստատել է, որ այժմ կենտրոնացած է միայն ակումբային կարիերայի վրա։ Մելիքյանն ու 37-ամյա խաղացողը քննարկել […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 3:2 հաշվով թրիլերային հաղթանակ կորզեց «Յուվենտուսից»։ «Ներաձուրին» 17-րդ րոպեին` Անդրեա Կամբիասոյի ինքնագոլից հետո, բացեց հաշիվը։ Իտալացի պաշտպանը 26-րդ րոպեին ուղղեց իր սխալն ու գրավեց արդեն մրցակցի դարպասը` վերականգնելով հաշվի հավասարակշռությունը։ Առաջին խաղակեսի վերջնամասում` 42-րդ րոպեին, թուրինյան գրանդը մնաց 10 ֆուտբոլիստով. երկրորդ դեղին քարտն ստացավ ու դաշտից […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրի մեկնարկային խաղում «Միլանը» «Արենա Գարիբալդի» ստադիոնում 2:1 հաշվով դրամատիկ հաղթանակ տարավ «Պիզայի» նկատմամբ։ «Ռոսոներիից» հաշիվը 39-րդ րոպեին հաշիվը բացեց Ռուբեն Լոֆտուս Չիկը։ 56-րդ րոպեին հյուրերի առավելությունը կարող էր կրկնապատկել Նիկլաս Ֆյուլկրուգը, բայց գերմանացի հարձակվողը չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից։ 71-րդ րոպեին «Պիզայի» սակաթիվ գրոհներից մեկը դարպասի գրավման վերածեց Ֆիլիպե Լոյոլան` հավասարեցնելով […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026