«Ման. Յունայթեդը» մոտ է 50 միլիոնով տրանսֆեր իրականացնելուն
«Ատալանտայի» կիսապաշտպան Էդերսոն դա Սիլվան, մեծ հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում», հաստատում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Կողմերի բանակացությունները վերջին փուլում են։ «Կարմիր սատանաները» բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարեն 50 միլիոն եվրո։
26-ամյա կիսապաշտպանը պայմանագիր կստորագրի, որն ուժի մեջ կլինի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։ Նրա տարեկան աշխատավարձը կլինի 5 միլիոն եվրո։
«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ռաֆայելե Պալադինոն արդեն հաստատել է, որ ֆուտբոլիստը մոտ է ակումբից հեռանալուն.
«Էդերսոնը բաց թողեց «Ֆիորենտինայի» դեմ խաղը (1:1), քանի որ մոտ է եվրոպական թոփ ակումբ տեղափոխվելուն»,- ասել է իտալացի մասնագետը։
Էդերսոն դա Սիլվան Բերգամոն ներկայացնող ակումբ է տեղափոխվել 2022թ. հուլիսին, 180 խաղում խփել է 16 գոլ, կատարել 6 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ատալանտա, Էդերսոն դա Սիլվա, Մանչեսթեր Յունայթեդ, Նիկոլո Սկիրա, Ռաֆայել Պալադինո, տրանսֆերներ