«Կոմոն» պատմություն կերտեց` նվաճելով ՉԼ ուղեգիր 🎥
«Կոմոն» պատմություն կերտեց` նվաճելով ՉԼ ուղեգիր 🎥
25/05/2026 - 01:25

Իտալիայի Ա սերիայի վերջին` 38-րդ տուրում «Կոմոն» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց «Կրեմոնեզեին»։

«Բիանկոբլուից» դուբլ գրանցեց թիմի ավագ Լուկաս Դա Կունյան, գոլ խփեցին նաև Խեսուս Ռոդրգիեսն ու Անաստասիոս Դուվիկասը։ Տանտերերի գոլը խփեց Ֆեդերիկո Բոնացոլին։

Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմը հաղթանակի շնորհիվ բարձրացավ 4-րդ տեղ` պատմության մեջ առաջին անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։

«Կրեմոնեզեն» 34 միավորով զբաղեցրեց 18-րդ տեղը` դուրս մնալով ուժեղագույնների խմբից։ Ակումբը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Բ սերիայում։

Գոլերը` այստեղ

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026