Իտալիայի հավաքականի հայտացուցակը 📸
Իտալիայի հավաքականի հայտացուցակը 📸
27/05/2026 - 11:16

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիո Բալդինին հրապարակել է առաջիկա ընկերական հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։

Դարպասապահներ` Ջանլուիջի Դոնարումա («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Ջովանի Դաֆարա («Ավելինո»), Լորենցո Պալմիզանի («Լեչե»)։

Պաշտպաններ` Օնեսթ Ահանոր («Ատալանտա»), Դավիդե Բարտեսագի («Միլան»), Ֆաբիո Կիարոդիա («Բորուսիա Մյոնխենգլադբախ», Գերմանիա), Պիետրո Կոմուցո («Ֆիորենտինա»), Կոնստանտինո Ֆավասուլի («Կատանզարո»), Ֆիլիպո Մանե, Լուկա Ռեջիանի (երկուսն էլ` «Բորուսիա Դորտմունդ»), Մարկո Պալեստրա («Կալյարի»)։

Կիսապաշտպաններ` Մատեո Դագասո («Վենեցիա»), Ջակոմո Ֆատիկանտի («Յուվենտուս»), Լուկա Լիպանի («Սասուոլո»), Շեր Նդուր («Ֆիորենտինա»), Նիկոլո Պիզիլի, Լորենցո Վենտուրինո (երկուսն էլ` «Ռոմա»)։

Հարձակվողներ` Ֆրանչեսկո Կամարդա («Լեչե»), Լուիջի Կերուբինի («Սամպդորիա»), Ջեֆ Էքատոր («Ջենոա»), Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտո («Ինտեր»), Սեյդու Ֆինի («Ֆրոզինոնե»), Սամուելե Ինասիո («Բորուսիա Դորտմունդ»), Լուկա Կոլեոշո («Փարիզ», Ֆրանսիա)։

Նշենք, որ հայտացուցակում ընդգրկված գրեթե բոլոր ֆուտբոլիստներն առաջին անգամ են հրավիրվել հավաքական։ Նախկինում ազգային թիմից հրավեր ստացել են միայն Ջանլուիջի Դոնարուման, Պիետրո Կոմուցոն, Մարկո Պալեստրան, Նիկոլո Պիզիլին և Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն։

«Սկուադրա աձուրին» հունիսի 3-ին ընկերական հանդիպում կանցկացնի Լյուքսեմբուրգի, իսկ հունիսի 7-ին` Հունաստանի հավաքականի հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026