«Միլանը» սենսացիոն պարտություն կրեց` չկարողանալով նվաճել ՉԼ ուղեգիր 🎥
Իտալիայի Ա սերիայի վերջին` 38-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում 1:2 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Կալյարիից»։
«Ռոսոներիից» երկրորդ րոպեին հաշիվը բացեց Ալեքսիս Սալեմակերսը։
Թվում էր, թե Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը հեշտ հաղթանակ կտանի, բայց Ջենարո Բորելիի ու Խուան Ռոդրիգեսի գոլերի շնորհիվ comeback արեցին։
«Միլանը» պարտության հետևանքով մնաց 70 միավորով, 4-րդից նահանջեց 6-րդ տեղ ու չկարողացավ նվաճել Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։ Ակումբը կխաղա Եվրոպա լիգայի Լիգայի փուլում։
«Կալյարին» 43 միավորով զբաղեցրեց 14-րդ տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml