Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը J խմբի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Լիխտենշտեյնի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Հավաքականները խաղը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Սեպտեմբերի 8-ին աշխարհի առաջնության որակավորման փուլի 6-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ կմրցի Լիխտենշտեյնի ընտրանու դեմ։ ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորած են լինելու տվյալ հանդիպմանը։ Հավելենք, որ Հայաստան – Լիխտենշտեյն հանդիպման մեկնարկը նախատեսված է 20:00-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Աշխարհի առաջնության որակավորման փուլի հինգերորդ խաղը Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց Շտուտգարտի «Մերսեդես-Բենց Արենա» մարզադաշտում` մրցելով Գերմանիայի ընտրանու դեմ։ Մինչ այս հանդիպումը J խումբը գլխավորում էր Հայաստանի ազգային թիմը, սակայն պարզ էր, որ այս հանդիպումը գերմանացիների համար ոչ միայն երեք միավորանոց խաղ է լինելու, այլև սասանված հեղինակությունը վերականգնելու լավ միջոց։Այս ամենին ավելացնենք նաև նոր մարզչի առկայությունը՝ […]
Ավելին
Աշխարհի առաջնության որակավորման փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը J խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Գերմանիայի ընտրանու դեմ։ Ցավոք, Հայաստանի հավաքականն այս խաղում որևէ հնարավորություն չուներ` պարտվելով 0:6 հաշվով։ Հանս-Դիտեր Ֆլիկի հավաքականի կազմից դուբլի հեղինակ դարձավ Սերժ Գնաբրին, մեկական անգամ էլ աչքի ընկան Մարկո Ռոյսը, Տիմո Վերները, Յոնաս Հոֆմանը, Կարեմ Ադեյեմին։ Այս խմբում կայացել է ևս երկու […]
Ավելին
Աշխարհի առաջնության որակավորման փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը J խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցում է Գերմանիայի ընտրանու դեմ։ Ցավոք, առաջին կեսից հետո մեր ընտրանին 0:4 հաշվով պարվում է մրցակցին։ «Բունդեսմանշաֆթի» կազմից դուբլի հեղինակ է դարձել Սերժ Գնաբրին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մարկո Ռոյսն ու Տիմո Վերները։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը J խմբի շրջանակում հյուրընկալվելիս կմրցի Գերմանիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22:45, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Հավաքականները հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Աշխարհի 2022 առաջնության որակավորման փուլի 5-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս կմցրի Գերմանիայի ընտրանու դեմ։ ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված կլինեն տվյալ հանդիպմանը։ Հավելենք, որ հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22:45-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուֆոն բացառիկ հարցազրույց է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը, որն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Հիշեցնենք, որ ներկա պահին Հայաստանի հավաքականը ներկա պահին Շտուտգարտում է և պատրաստվում է աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 5-րդ տուրի շրջանակում Գերմանիայի հավաքականի դեմ սեպտեմբերի 6-ին կայանալիք հանդիպմանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2022 թ. որակավորման փուլի J խմբի իր չորրորդ հանդիպումը անցկացրեց Սկոպյեում։ «Տոշե Պրոեսկի» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումն անցավ Հյուսիսային Մակեդոնիայի տարածքային առավելությամբ և ավարտվեց ոչ-ոքի` 0:0։ Այս հանդիպումը մարաթոնյան վազքի մի մասն է, և չի կարելի մի առանձին խաղը դուրս հանել ողջ մրցաշարային իրավիճակից, սակայն ցանկանում ենք վերլուծել հյուսիսմակեդոնացիների դեմ կայացած […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 4-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։ Խաղից հետո Interfootball-ն Telegram-ի իր պաշտոնական ալիքում հարցում տեղադրեց, որպեսզի պարզի Հայաստանի հավաքականի` Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի վերաբերյալ հետևորդների կարծիքը։ Այսպիսով, քվեարկության արդյունքում, ըստ հետևորդների, Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստը թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն էր, ով […]
Ավելին
1 91 92 93 94 95 150

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023