Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցները 2024/25 խաղարկությունում

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցները 2024/25 խաղարկությունում

08/02/2024 - 13:30

Այսօր` փետրվարի 8-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի կունենա Ազգերի լիգայի 2024/25 խաղարկության վիճակահանությունը։

Հայաստանի հավաքականը հանդես է գալու մրցաշարի C դիվիզիոնում և ընդգրկված է վիճակահանության առաջին զամբյուղում։

C դիվիզիոնի վիճակահանության զամբյուղներն ունեն հետևյալ տեսքը.

Առաջին զամբյուղ – Ռումինիա, Շվեդիա, Հայաստան, Լյուքսեմբուրգ

Երկրորդ զամբյուղ – Ադրբեջան, Կոսվո, Ֆարերյան Կղզիներ, Բուլղարիա

Երրորդ զամբյուղ – Հյուսիսային Մակեդոնիա, Սլովակիա, Հյուսիսային Իռլանդիա, Կիպրոս

Չորրորդ զամբյուղ – Բելառուս, Լիտվա/Ջիբրալթար, Էստոնիա, Լատվիա

Նշենք, որ ըստ ՈՒԵՖԱ-ի կանոնադրության, Հայաստանի և Ադրբեջանի հաբաքականները չեն կարող հայտնվել միևնույն ենթախմբում։

Ավելացնենք, որ Ազգերի լիգայի նոր խաղարկության հանդիպումները կայանալու են 2024 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023