«Արարատ-Արմենիայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 95-րդ հանդիպումը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությումը։ Բելառուսի թիմի դեմ ընկերական խաղում (1:2) 33-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականում անցկացրած հանիպումների քանակով հավասարվել է Հենրիխ Մխիթարյանին։ Այժմ նրանք հավաքականի պատմության մեջ երկրորդ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստներն են։ Հովհաննիսյանից և Մխիթարյանից շատ ազգային թիմում միայն լեգենդար ավագ, նախկին պաշտպան […]
Ավելին
«Սանդեռլենդի» մամուլի ծառայությունը սոցցանցերում հրապարակում է արել` շնորհավորելով Ֆին Գերագուսյանին Հայաստանի հավաքականում նորամուտը նշելու կապակցությամբ. «Ֆին Գերագուսյանը Բելառուսի թիմի դեմ ընկերական խաղում նորամուտը նշեց Հայաստանի հավաքականում։ Շնորհավորում ենք, Ֆին»,- գրել է անգլիական ակումբը։ 18-ամյա հարձակվողը հանդես է գալիս «Սանդեռլենդի» Մ18 և Մ21 թիմերում։ Նա ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 27 խաղում խփել է 13 գոլ, կատարել […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Բելառուսի թիմի դեմ կայացած ընկերական խաղից (1:2) հետո` մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնել է, որ թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով կբացակայի 1-2 շաբաթ։ «ՄՌՏ (խմբ.` մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա) հետազոտությունը ցույց տվեց, որ վնասվածքն այնքան էլ լուրջ չէ։ 1-2 շաբաթից նա կկարողանա խաղալ։ Մենք պարզապես չուզեցինք ընկերական խաղում ռիսկի դիմել։ […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Բելառուսի թիմի դեմ ընկերական խաղից (1:2) հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին։ «Խաղի պլանն ընդհանուր առմամբ աշխատեց։ Գիտեինք մրցակցի ուժեղ կողմերը, ուստի նրանք չզարմացրին մեզ։ Կարողացանք որոշ դրվագներում գերազանցել մրցակցին։ Ցավալի գոլեր բաց թողեցինք։ Տղաները թերացան մենապայքարներում և բնավորություն ցույց չտվեցին, այդ պատճառով էլ պարտվեցինք։ […]
Ավելին
Բելառուսի թիմի դեմ ընկերական խաղում (1:2) Հայաստանի հավաքականում նորամուտը նշեց միանգամից 5 ֆուտբոլիստ։ Ազգային թիմում առաջին անգամ հանդես եկան պաշտպան Խուլիո Բուենոն, կիսապաշտպաններ Կառլեն Հովհաննիսյանն ու Արթուր Ասկարյանը, վինգեր Նարեկ Հովհաննիսյանը, կենտրոնական հարձակվող Ֆին Գերագուսյանը։ Հայաստանի հավաքականը հաջորդ ընկերական հանդիպումները կանցկացնի հունիսի 6-ին և 9-ին` Երևանում մրցելով Ղազախստանի ու Մոլդովայի թիմերի դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական հանդիպում անցկացրեց Բելառուսի թիմի հետ` պարտվելով 1:2 հաշվով։ Վահան Բիչախչյանի` 88-րդ րոպեին 11-մետրանոցից խփած գոլից հետո երկու հավաքականների ֆուտբոլիստների միջև բախում տեղի ունեցած։ Բարեբախտաբար, կրքերն արագ հանդարտվեցին, ու հանդիպումը շարունակվեց։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց Բելառուսի թիմի հետ` պարտվելով 1:2 հաշվով։ Հյուրերի հաղթական գոլերը 8-րդ և 72-րդ րոպեներին խփեցին համապատասխանաբար Եվգենի Յաբլոնսկին ու Գերման Բարկովսկին։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հանդիպման ընթացքում ստեղծեց բազում գոլային պահեր, բայց մրցակցի դարպասապահ Պավել Պավլյուչենկոն 5 սեյվ կատարեց, իսկ Գոռ Մանվելյանի հարվածից հետո […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական հանդիպում է անցկացնում Բելառուսի թիմի հետ։ Առաջին խաղակեսից հետո Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտվում է 0:1 հաշվով. մրցակցից 8-րդ րոպեին հաշիվը բացել է թիմի ավագ Եվգոնի Յաբլոնսկին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական հանդիպում է անցկացնում Բելառուսի թիմի հետ։ 8-րդ րոպեին մրցակիցը բացեց հաշիվը. աչքի ընկավ թիմի ավագ Եվգենի Յաբլոնսկին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի թիմի հետ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 18:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Հավաքականները դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
1 2 3 4 5 6 224

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026