Սպերցյանը տպավորիչ հարվածով երրորդ գոլը խփեց «Ալ Ահլիում» 🎥
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 5-րդ տուրում «Ալ Ահլին» սեփական դաշտում մրցում է «Ալ Ռիադի» դեմ։
Տանտերերից 43-րդ րոպեին տպավորիչ հարվածով աչքի ընկավ Էդուարդ Սպերցյանը` հաշիվը դարձնելով 2:0։
Հայաստանի ազգային հավաքականի ավագը նոր թիմում խփեց երրորդ գոլը։ 7 խաղում նա նաև 4 ասիստ է կատարել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml