Պորտուգալական ակումբը պայմանագիր է առաջարկում Կոստային

Պորտուգալական ակումբը պայմանագիր է առաջարկում Կոստային

09/03/2021 - 15:01

«Ատլետիկո Մադրիդի» նախկին հարձակվող Դիեգո Կոստան , ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Պորտուգալիայում։

Ինչպես տեղեկացնում է Goal-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բենֆիկան»։ Լիսաբոնյան ակումբը ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը և պատրաստ է բրազիլական ծագումով իսպանացուն առաջարկել 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 3 մլն եվրո աշխատավարձով։

Հաշվի առնելով ակումբի հարուստ պատմական անցյալը և տիտղոսներ նվաճելու ձգտումը՝ հաղորդվում է, որ հավանաբար, Կոստան կտա իր համաձայնությունը։ «Բենֆիկան» նաև պատրաստ է ևս 3 մլն վճարել Կոստային միայն այն բանի համար, որպեսզի վերջինս պայմանագիր կնքի հենց իրենց հետ։

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ 32-ամյա հարձակվողը գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։ Կոստայի վերջին ակումբը եղել է Մադրիդի «Ատլետիկոն», որտեղից նա հեռացել է 2020 թվականի դեկտեմբերի 29-ին անձնական խնդիրների պատճառով։

Մինչ այդ նա «հնդկացիների» կազմում անց է կացրել 215 հանդիպում՝ դառնալով 83 գոլի և 36 գոլային փոխանցան հեղինակ։

Ավելի վաղ հարձակվողը կարիերան շարունակելու առաջարկ էր ստացել Սաուդիան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլիալ» ակումբից, և իր մանկության սիրելի ակումբ «Պալմեյրասից», սակայն նա դեռևս ազատ գործակալի կարգավիճակում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023