Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում առաջատարների թվում ընթացող «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Խաղի մեծ մասում մանկունյական ակումբը վերահսկում էր խաղի ընթացքը և ուներ տարածքային լուրջ առավելություն, սակայն «շնաձկները» բավականին գրագետ պաշտպանվում էին և դրան զուգահեռ նաև հակագրոհում, ինչի արդյունքում Ժոզե Մոուրինիոյի սաներին հաջողվեց երկու անգամ գրավել մրցակցի դարպասը։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Չելսին» հյուրընկալվելիս 0։2 հաշվով հաղթեց «Նյուքասլին» և վաստակած 18 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը․ «Առաջին 20 րոպեների ընթացքում մենք հիասքանչ տեսք ունեինք, քանի որ վերահսկում էինք գնդակի ու խաղի ընթացքը։ Անչափ հեշտ էր խաղալ առանց սրություն մտցնող […]
Ավելին
Նոյեմբերի 21-ին մեկնարկեց անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի, որի շրջանակում «Չելսին» հյուրընկալվել էր «Նյուքասլին»։ Ֆրենկ Լեմպարդի սաները խաղի մեծ մասում ունեին տարածքային և խաղային լուրջ առավելություն, ինչն էլ թույլ տվեց երկու անգամ գրավել «կաչաղակների» դարպասը։ «Ազնվականներից» աչքի ընկավ Թեմի Աբրահամը, իսկ Ֆեդերիկո Ֆերնանդեսը դարձավ գոլի հեղինակ։ Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց 18 միավոր, հավասարվեց «Լեսթերին», […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, «FIFA The Best» մրցանակը կհանձնվի դեկտեմբերի 17-ին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ այս տարի մրցանակաբաշխությունը տեղի կունենա առցանց ռեժիմով։ Մրցանակը շնորհվում է 2019/20 մրցաշրջանի արդյունքներով լավագույն ֆուտբոլիստին։ Անվանակարգեր են նախատեսված նաև լավագույն մարզչի, լավագույն ֆուտբոլիստուհու և լավագույն դարպասապահի համար։ Հավելենք, որ մրցանակը որոշվելու քվեարկության արդյունքում։ Այն անցկացնվելու է նոյեմբերի […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Տրևոր Սինքլեյրը խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի և ակումբի միջև կնքված նոր պայմանագրի մասին։ Անգլիացի նախկին ֆուտբոլստն անդրադարձել է նաև «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիի հավանական համլրմանը «քաղաքաբնակների» շարքերը։ «Կարծում եմ՝ ակումբի յուրաքանչյուր երկրպագու ուրախ է այդ նորությունից, քանի որ Պեպը «Սիթիի» հետ ոչ միայն նվաճեց տիտղոսներ, այլև Պրեմիեր լիգայի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Football Insider-ը, «Լիդս Յունայթեդը», որն ընթացիկ մրցաշրջանից առաջ է վերադարձել անգլիական Պրեմիեր լիգա, գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է Սթիվեն Ջերարդին հրավիրելու տարբերակը, ով ներկայումս մարզում է շոտլանդական «Ռեյնջերսը»։ Բանն այն է, որ յորքշիրյան ակումբը ներկայիս գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսայի հետ չի կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի հարցում, և եթե այդպես էլ համաձայնության […]
Ավելին
«Արսենալի» և Դանիայի հավաքականի նախկին հարձակվող Նիկլաս Բենդնտերը, ով 2012/13 մրցաշրջանը վարձակալությամբ անցկացրել է «Յուվենտուսի» կազմում, պատմել է, որ թուրինյան ակումբի մի շարք ֆուտբոլիստներ ծխում էին։ «Դա տեղի էր ունենում լոգասենյակում։ Ես չէի կարողանում նրանց գտնել և մի փոքր ինձ տարօրինակ էի զգում։ Հասկանում եք՝ դա իմ առաջին օրն էր ակումբում, իսկ ես 10-12 հոգու […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ի լրագրող Դևիդ Օրնշտայնը, «Արսենալի» ֆուտբոլիստների միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել հերթական մարզումներից մեկի ժամանակ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մարզման ժամանակ «զինագործների» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը անչափ կոպիտ է խաղացել Դավիդ Լուիսի նկատմամբ, ինչից հետո բրազիլացի պաշտպանը բորբոքվել է՝ հարվածելով Սեբալյոսի դեմքին։ Հարվածից հետո Սեբալյոսի քիթը սկսել է արյունահոսել, իսկ հետագայում պարզվել է, որ […]
Ավելին
«Ինտերը» դիտարկում է Քրիստիան Էրիկսենից բաժանվելու տարբերակներ, քանի որ դանիացի կիսապաշտպանը կարծես թե չի կարողանում հարմարվել իտալական ֆուտբոլին։ Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, 28-ամյա ֆուտբոլիստից բաժանվելու տարբերակներից մեկը «Արսենալին» փոխանակում առաջարկելն է։ «Ներաձուրիները» մտադիր են լոնդոնյան ակումբին Էրիկսենի փոխարեն ստանալ Գրանիտ Ջակային։ Հաղորդվում է, որ շվեյցարացի կիսապաշտպանը «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի խաղային մոդելի […]
Ավելին
Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին, հնարավոր է, վերադառնա անգլիական ֆուտբոլ։ Ինչպես տեղեկացնոմ է Sky Sports-ը, 30-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Չեմպիոնշիփը ներկայացնող «Բարնսլին»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարներն արդեն կապ են հաստատել Բալոտելիի ներկայացուցիչների հետ, սակայն բանակցությունները դեռևս վերջնական փուլ չեն մտել։ Մարիո Բալոտելիի վերջին ակումբը եղել է «Բրեշիան», որտեղից նա հեռացել է 2020 թվականի հուլիսին, ինչից […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023