Հայտնի է, թե ով է լինելու Տոտենհեմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը

Հայտնի է, թե ով է լինելու Տոտենհեմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը

19/04/2021 - 15:53

Ինչպես գիտեք, Ժոզե Մոուրինիոն այսօր՝ ապրիլի 19-ին, հեռացվել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնից։

Արդեն հայտնի է դարձել, թե մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, ով է լինելու լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը․ այդ պաշտոնը զբաղեցնելու է 29-ամյա մասնագետ Ռայան Մեյսոնը։ Այդ տեղեկությունը հաստատել են ինչպես իտալացի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն, այնպես էլ հեղինակավոր Transferamrkt կայքը։

Հավելենք, որ Ռայան Մեյսոնը «Տոտենհեմի» սան է եղել, որի համակարգում հանդես է եկել 2009 թվականից, իսկ լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստ եղել է մինչև 2016 թվականը, սակայն այդ ընթացքում վարձակալությամբ հանդես է եկել մի շարք ակումբներում՝ «Յովիլ Թաունում» (2009-2010 թթ․), «Դոնքաստեր Ռովերսում» (2010-2011թթ․ ), «Միլլոուլում» (2012թ․ հունվար – մայիս), «Լորյանում» (2013թ․ հունվար-հուլիս), ինչպես նաև«Սինդոն Թաունում» (2013-2014թթ․)։

Մեյսոնը 2016 թվականի ամռանը 15․4 մլն եվրոյի դիմաց «Տոտենհեմի» դիմաց տեղափոխվեց «Հալլ Սիթի», սակայն 2017 թվականի հունվարի 22-ին Պրեմիեր լիգայի շրջանակում «Չելսիի» դեմ կայացած խաղում ստացած չարաբաստիկ վնասվածքից հետո ստիպված էր 26 տարեկան հասակում ավարտել ֆուտբոլիստի կարիերան։ Մեյսոնն այդ խաղում բախվեց «ազնվականների» պաշտպան Հարի Կեյհիլի հետ, ինչից հետո բժիշկները նրա մոտ ախտորոշել էին գանգոսկրի կոտրվածք։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023