Հայտնի է, թե երբ է ծրագրվում Սուպերլիգայի մեկնարկը

Հայտնի է, թե երբ է ծրագրվում Սուպերլիգայի մեկնարկը

20/04/2021 - 11:02

Ինչպես արդեն հայտնի է, ապրիլի 19-ին եվրոպական 12 գրանդ ակումբներ հայտարարեցին Սուպերլիգա ստեղծելու մասին։

Բրիտանացի լրագրող Ռոբ Հարիսին մի շարք մանրամասներ է հաջողվել պարզել մրցաշարի անցկացման ձևաչափից և թե երբ են կողմերը պատրաստվում կյանքի կոչել այն։

Մրցաշարը բաղկացած է լինելու 20 ակումբներից։ 15-ը լինելու են հիմնադիր-անդամները, իսկ մյուս 5 ակումբների ընտրության համար մշակվելու է առանձին ընտրական համակարգ, ինչն էլ կախված է լինելու այդ ակումբների նախորդ մրցաշրջաններում ունեցած ելույթներից։

Մրցաշարի մեկնարկը նախատեսվում է սույն թվականի օգոստոսին։ Մասնակցիները բաժանվելու են երկու խմբի՝ յուրաքանչյուրում 10 ակումբ։ Յուրաքանչյուր ակումբ կանցկացնի 5-ական տնային և արտագնա հանդիպում, իսկ խմբի լավագույն 3 թիմերը կնվաճեն մրցաշարի 1/4 եզրափակչի ուղեգիր։ Խմբերում 4-5-րդ հորիզոնականը զբաղեցրած ակումբներն էլ միմյանց միջև կպարզեն քառորդ եզրափակչի վերջին երկու մասնակիցներին՝ անցկացնելով լրացուցիչ հանդիպումներ։

Մրցաշարի փլեյ-օֆֆ փուլն անցկացնվելու երկխաղային համարգով, իսկ եզրափակիչ խաղը կայանալու է յուրաքանչյուր տարվա մայիսի վերջին՝ մեկխաղյա դիմակայությունումով՝ չեզոք մարզադաշտում։

Հիշեցնենք, որ Սուպերլիգային միացել են դեռևս 12 ակումբներ՝ «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսը», «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Տոտենհեմը», «Ատլետիկո Մադրիդը», «Ռեալ Մադրիդը» և «Բարսելոնան»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023