Ամերիկյան հոլդինգը հաստատել է․ Սուպերլիգայի ակումբները հսկայական գումար  կստանան սկզբնական շրջանում

Ամերիկյան հոլդինգը հաստատել է․ Սուպերլիգայի ակումբները հսկայական գումար կստանան սկզբնական շրջանում

19/04/2021 - 13:52

Ինչպես գիտեք, 12 գրանդ ակումբներ հայտարերել են Սուպերլիգա ստեղծելու մասին։

Ամերիկյան ֆինանսական հոլդինգ  JP Morgan Chase-ը հաստատել է, որ ֆինանսավորելու է Սուպերլիգան ներկայացնող ակումբներին։

«JP Morgan-ի ղեկավարը Սուպերլիգային իրենց մասնակցությունը հաստատել է էլեկտրոնային նամակի միջոցով»,- գրում է Calcio e Finanza-ն՝ հղում կատարելով Reuters գործակալությանը։

Սպասվում է, որ Սուպերլիգայի հիմնադիր-ակումբներն սկզբնական շրջանում բանկից կստանան 10 մլրդ եվրո գումար։

Հավելենք, որ JP Morgan Chase-ը ամերիկյան ֆինանսական հոլդինգ է, որը ստեղծվել է ԱՄՆ-ում տեղակայված և գործող մի շարք բանկերի միավորման արդյունքում։ JPMorgan Chase-ի շտաբ-բնակարանը գտնվում է Նյու-Յորքում՝ Մանհեթենում։ Այն համարվում է ԱՄՆ-ի լավագույն 4 բանկային կազմակերպություններից մեկը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023