Կլոպ․ «Ո՛չ ես, ո՛չ էլ ֆուտբոլիստները որևէ բան չենք իմացել»

Կլոպ․ «Ո՛չ ես, ո՛չ էլ ֆուտբոլիստները որևէ բան չենք իմացել»

20/04/2021 - 00:03

Ինչպես գիտեք, ապրիլի 19-ին եվրոպական 12 գրանդ ակումբներ հայտարարել են Սուպերլիգա ստեղծելու մասին, որոնց թվում է նաև «Լիվերպուլը»։ Մերսիսայդյան ակումբը Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս մրցում է «Լիդսի» դեմ։ Խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպ ը խոսել է Սուպերլիգայի ստեղծման մասին։

«Իմ կարծիքը Սուպերլիգայի վերաբերյալ չի փոխվել։ Ես առաջին անգամ այդ մասին լսեցի երեկ (ապրիլի 18-ին) երեկոյան։ Մենք ինչ-որ տեղեկություն ստացանք, հիմնականում իմացել ենք թերթերից, սակայն ոչ ավելին, ինչից հետո էլ շարունակել ենք պատրաստվել դժվար հանդիպմանը։

Մարդիկ դժգոհ են․ ես հասկանում եմ նրանց։ Ոչինչ ավելին չեմ կարող ասել, քանի որ մարզչական շտաբն ու խաղացողները չեն մասնակցում այդ գործընթացին։ Ո՛չ ես, ո՛չ էլ ֆուտբոլիստներն այդ մասին չենք իմացել։

Տեսնենք, թե ինչի այս ամենը կհանգեցնի»,- նշել է գերմանացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ դեռևս 2019 թվականին Յուրգեն Կլոպը դեմ է արտահայտվել Սուպերլիգայի ստեղծման գաղափարին․

«Հուսով եմ՝ Սուպերլիգա չի լինի։ Ֆուտբոլը հիանալի «արդյունք» ունի՝ ի դեմս Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի։ Ինձ համար Չեմպիոնների լիգան հենց Սուպերլիգան է, որտեղ միշտ չէ, որ խաղում ես նույն մրցակիցների դեմ։

Ինչո՞ւ պետք է ստեղծենք մի համարգ, որի շրջանակում «Լիվերպուլը» 10 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի կխաղա «Ռեալի» դեմ։ Ո՞վ կցանկանա դա նայել․․․»,- ժամանակին նշել է Կլոպը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023