Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևան նվաճել է Իտալիայի Կուրմայոր քաղաքում կայացած WTA-125 կարգի մրցաշարի տիտղոսը։ 24-ամյա թենսիստուհինին եզրափակիչում 6-3, 6-4 հաշվով պարտության է մատնել Նոմա Նոհա Ակուգեին (Գերմանիա, 118-րդ ռակետ)։ Չարաևան նախքան եզրափակիչ հասնելը պայքարից դուրս էր թողել նաև Էնոլա Կիեզային (Իտալիա, 536-րդ ռակետ, 6-4, 6-1), Գաբրիելա Կնուտսոնին (Չեխիա, 159-րդ ռակետ, 1-6, 6-2, 6-3), Մարինա Բասոլսին […]
Ավելին
Չինաստանի Նինբո քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Գառնիկ Չոլակյանը (65 կգ) զբաղեցրել է 19-րդ տեղը։ Եվրոպայի փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր Չոլակյանը հանդես է եկել B խմբում` գրանցելով երկամարտի 285 կգ (130+155) արդյունք։ Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Պակ Մյոն Ջինը, որը ցույց է տվել երկամարտի 331 կգ (144+187) արդյունք։ Հ․Գ․ […]
Ավելին
Հոկտեմբերի 28-ին Չինաստանի Նինբո քաղաքում հայ ծանրորդները պայքարը կսկսեն աշխարհի առաջնությունում։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml View this post on Instagram A post shared by Weightlifting Federation of Armenia (@wf_armenia)
Ավելին
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Գևորգ Թադևոսյանը (87 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր։ Մեդալային գոտեմարտում 27-ամյա ըմբիշը 4:1 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Յարոսլավ Ֆիլչակովին։ Գոտեմարտի ավարտից 3 վայրկյան առաջ` 3:1 հաշվի պայմաններում, Ֆիլչակովը կարողացավ հնարք կատարել ու 4 միավոր վաստակել։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը բողոքարկեց մրցավարների որոշումն ու հաղթեց չելենջը։ […]
Ավելին
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) դարձավ չեմպիոն։ 31-ամյա ըմբիշը եզրափակիչում անչափ լարված պայքարում 8:4 հաշվով հաղթեց ադրբեջանցի Նիհադ Մամադլիին։ Ասլանյանը կարիերայում առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ Հայ ըմբիշը նախկինում եղել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն է, չորս անգամ էլ բրոնզե մեդալ է նվաճել։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) չկարողացավ դուրս գալ քառորդ եզրափակիչ։ Հայաստանի ներկայացուցիչը 1/8 եզրափակիում 2:4 հաշվով պարտվեց Մերեյ Մաուլիտկանովին (Ղազախստան)։ Մաուլիտկանովի` եզրափակիչ հասնելու դեպքում Ամոյանը հոկտեմբերի 25-ին կանցկացնի սփոփիչ գոտեմարտեր, որոնք հաղթելու դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար։ Հիշեցնենք, որ Ամոյանն այս քաշային կարգի աշխարհի գործող չեմպիոնն է։ […]
Ավելին
Սուրեն Աղաջանյանը (60 կգ) դուրս է եկել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ։ Հայ ըմբիշը որակավորման փուլում 9:6 հաշվով հաղթել է վրացի Դիմիտրի Խաչիձեին։ Աղաջանյանի հաջորդ մրցակիցը կլինի ճապոնացի Կոտո Գոմին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Մալխաս Ամոյանը (77կգ) հաղթանակով մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։ Աշխարհի գործող չեմպիոնը որակավորման փուլում պայքարից դուրս թողեց Սերգեյ Կուտուզովին (Ռուսաստան)։ Գոտեմարտն ավարտվեց 1:1 հաշվով։ Հաղթանակը շնորհվեց Հայաստանի ներկայացուցչին միավորն առաջինը վաստակելու համար։ 1/8 եզրափակիչում Ամոյանի մրցակիցը կլինի ղազախ Մերեյ Մաուլիտկանովը։ Մալխաս Ամոյանը Սերգեյ Կուտոզովին 3:1 հաշվով հաղթել էր նաև 2021թ. աշխարհի առաջնության եզրափակիչում։ Գոտեմարտը […]
Ավելին
Սան Մարինոյում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկության 3-րդ ենթախմբի առաջին տուրում թենիսի կանանց Հայաստանի հավաքականը 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ադրբեջանի թիմի նկատմամբ։ Մենախաղում Անի Ամիրաղյանը 6:0 6:0 հաշվով հաղթել է Լալա Էյվազովային։ Մրցախաղը տևել է ընդամենը 36 րոպե։ Մենախաղի մյուս մրցախաղում Հայաստանի հավաքականում նորամուտը նշող Էլինա Ավանեսյանը (215-րդ ռակետ) 1 ժամ 27 […]
Ավելին
Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է թենիսիստուհիների դասակարգման թարմացված աղյուսակը։ Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը դիրքը բարելավել է 66 տեղով և 351 միավորով այժմ աշխարհի 215-րդ ռակետն է։ Հունիսի 14-ին 23-ամյա թենիսիստուհին Հայաստանի դրոշի ներքո առաջին տիտղոսն էր նվաճել` դառնալով Զագրեբի ITF W100 կարգի մրցաշարի հաղթող։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026