Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ է տարել Ադրբեջանի  նկատմամբ 📸
Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ է տարել Ադրբեջանի նկատմամբ 📸
17/06/2026 - 19:28

Սան Մարինոյում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկության 3-րդ ենթախմբի առաջին տուրում թենիսի կանանց Հայաստանի հավաքականը 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ադրբեջանի թիմի նկատմամբ։

Մենախաղում Անի Ամիրաղյանը 6:0 6:0 հաշվով հաղթել է Լալա Էյվազովային։ Մրցախաղը տևել է ընդամենը 36 րոպե։

Մենախաղի մյուս մրցախաղում Հայաստանի հավաքականում նորամուտը նշող Էլինա Ավանեսյանը (215-րդ ռակետ) 1 ժամ 27 րոպեում պարտության է մատնել Միշել Ջահանգիրովային. գրանցվել է 6:3, 6:2 հաշիվը։

Մարիա Ազիզյանն ու Ալինա Սողոմոնյանն էլ 6:2, 6:1 հաշվով զուգախաղում հաղթել են Մադինա Բաբաևային ու Միշել Ջահանգիրովային։

Հայաստանի հավաքականը մրցաշարում հաջորդ մրցախաղը կանցկացնի հունիսի 18-ին` մրցելով Ալբանիայի թիմի դեմ։

Հայ թենիսիստուհիները հունիսի 19-ին էլ կհանդիպեն Չեռնոգորիայի թիմին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026