Cat Radio․ «Բարսելոնայի խաղացողները չեն ընկալում Սետիենի գաղափարները»

Cat Radio․ «Բարսելոնայի խաղացողները չեն ընկալում Սետիենի գաղափարները»

28/01/2020 - 12:43

Կատալոնական «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Կիկիե Սետիենը գլխավորելով ակումբը՝ կանգնել է բազմաթիվ խնդիրների առջև։ Սետիենը դեռևս չի հարմարվել ակումբի ֆուտբոլիստներին։ Այս մասին տեղեկացնում է Cat Radio-ն։

Ինչպես տեղեկացնում է լրագրող Ռամոն Սալմուրին, «կապտանռնագույնների» խաղացողներին զարմացրել է 61-ամյա մասնագետի հետ առաջին հանդիպումը․ նրանց համար Սետիենը շատ պահանջկոտ է թվացել։ Բացի դրանից՝ շատ խաղացողներ չեն հասկանում մարզչի գաղափարները, իսկ որոշ խաղացողներ չգիտեն, թե ինչ դեր են ունենալու դաշտում։

Հիշեցնենք, որ Կիկե Սետիենը «Բարսելոնան» գլխավորել է հունվարի 13-ին այն բանից հետո, երբ հեռացվեց Էռնեստո Վալվերդեն։ Մարզչի գլխավորությամբ ակումբն անցկացրել է երեք հանդիպում, որոնցից երկուսն ավարտվել են հաղթական ելքով («Գրանադա»՝ 1։0, «Իբիցա»՝ 2։1), իսկ Լա լիգայի վերջին խաղում ակումբը 2։0 հաշվով պարտվեց «Վալենսիային»։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023