Carabao cup. Հավերցը բենեֆիս էր կազմակերպել🎥

Carabao cup. Հավերցը բենեֆիս էր կազմակերպել🎥

24/09/2020 - 10:43

Կայանում են Անգլիայի լիգայի գավաթի 1/16 եզրափակչի հանդիպումները, որի շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ 6։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Բարնսլիի» դեմ խաղում։

Լոնդոնյան ակումբի կազմում հիանալի հանդիպում անցկացրեց թիմի նորեկ Կայ Հավերցը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկական անգամ էլ աչքի են ընկել Թեմի Աբրահամը, Ռոս Բարկին, ինչպես նաև Օլիվիե Ժիրուն։

Լոնդոնյան ակումբը դուրս եկավ մրցաշարի 1/8 եզրափակիչ, որի շրջանակում կմրցի «Լեյթոն Օրիենթ» – «Տոտենհեմ» զույգի հաղթողի դեմ։

Կայացած մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները

«Վեսթ Բրոմվիչ» – 2։2 (11 մ – 4։5) «Բրենթֆորդ»

«Նյուփորթ» 3։1 «Վոթֆորդ»

«Վեսթ Հեմ» 5։1 «Հալլ Սիթի»

«Լութոն Թաուն» 0։3 «Մանչեսթեր Սիթի»

«Միլլոուլ» 0։2 «Բյորնլի»

«Պրեսթոն» 0։2 «Բրայթոն»

«Սթոք Սիթի» 1։0 «Գիլինգհեմ»

«Ֆուլհեմ» 0։2 «Շեֆիլդ Ուենսդեյ»

«Լեսթեր» 0։2 «Արսենալ»

«Մորկամ» 0։7 «Նյուքասլ»

«Ֆիլտվուդ» 2։5 «Էվերտոն»

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023