Բեյլ. Ես և Ռոնալդուն շատ համերաշխ ենք եղել

Բեյլ. Ես և Ռոնալդուն շատ համերաշխ ենք եղել

22/03/2019 - 20:09

«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը պատմել է իր և Կրիշտիանու Ռոնալդուի հարաբերությունների մասին.

«Ռոնալդուն անհավանական խաղացող է: Ես հաճույք էի ստանում նրա հետ նույն թիմում հանդես գալուց:

Իհարկե, մեդիաները փորձում են ինտրիգներ սարքել պրոբլեմների շուրջ, որոնք երբեք գոյություն չեն ունեցել: Մենք շատ համերաշխ ենք եղել:

Նա հիանալի ֆուտբոլիստ է և շատ բան է արել ակումբի համար՝ հաշվի առնելով, թե ինչքան գոլ է խփել: Նա եղել է անհավանական խաղացող և մնում է այդպիսին»,- ասել է Բեյլը BT Sport-ի եթերում:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023