Լապորտա. «Բարսան ֆինանսապես շուտով կդառնա աշխարհի ամենակայուն ակումբներից մեկը»
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ակումբի ֆինանսական վիճակի մասին. ««Բարսան» ֆինանսական տեսանկյունից այժմ գտնվում է վերականգնման փուլում։ Մենք շուտով կհասնենք մինչհամաճարակային մակարդակին և ֆինանսապես կդառնանք աշխարհի ամենակայուն ակումբներից մեկը»,- 60-ամյա խոսքերը մեջբերում է Rac1-ը։ Լապորտան հավելել է նաև, որ եթե ակումբի եկամտին ավելանա նաև Սուպերլիգայից ստացված գումարները, ապա «տնտեսական բարելավումն էլ ավելի զգալի կլինի»։ […]