Ազար. «Ուզում եմ ցույց տալ, որ Բելգիան կարող է հույս դնել իր ավագի վրա»

Ազար. «Ուզում եմ ցույց տալ, որ Բելգիան կարող է հույս դնել իր ավագի վրա»

15/11/2022 - 10:25

«Ռեալ Մադրիդի» և Բելգիայի հավաքականի հարձակվող Էդեն Ազարը նշել է, որ դեռևս կարող է հանդես գալ բարձր մակարդակով.

«Մարդիկ կասկածում են իմ խաղային որակների վրա, սակայն երկու-երեք տարում չեմ կորցրել դրանք։

Ես ուզում եմ ցույց տալ, որ Բելգիան կարող է հույս դնել իր ավագի վրա։ Մեր նպատակն է հնարավորինս երկար առաջ շարժվել։

Զգում եմ, որ կարող եմ դրսևորել ինձ, ինչն ինձ ուժ է տալիս։ Սա իմ երրորդ աշխարհի առաջնությունն է լինելու և ուզում եմ հանդես գալ իմ ողջ ներուժով»,- Ազարի խոսքերը մեջբերում է L’avenir-ը։

Հավելենք, որ 31-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել է Բելգիայի հավաքականի` Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության վերջնական հայտացուցակում։

Ազարը «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 122 հանդիպում` դառնալով 33 գոլի և 36 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023