Author Archives: Miqayel

Աֆրիկայի գավաթ. Ամենադասական դիմակայություններից մեկում ոչ-ոքի գրանցվեց 🎥

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության F խմբի երկրորդ տուրում Կոտ դ’Իվուարի ու Կամերունի հավաքականները ոչ-ոքի (1:1) գրանցեցին։ Մրցաշարի գործող չեմպիոնից հաշիվը 51-րդ րոպեին բացեց «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ամադ Դիալոն, բայց ընդամենը 5 րոպե անց «Ժիլ Վիսենտեի» պաշտպան Գիսլեն Կոնանի ինքնագոլից հետո կամերունցիները հաշիվը հավասարեցրին։ Սա աֆրիկյան ամենադասական դիմակայություններից է։ Հավաքականները միմյանց դեմ ամենաշատն են մրցել` 21 […]

«Ինտերը» հաղթեց «Ատալանտային»` տարին ավարտելով առաջին տեղում 🎥

Իտալիայի Ա սերիայի 17-րդ տուրում «Ինտերը» մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթեց «Ատալանտային»։ «Ներաձուրիի» հաղթական գոլը 65-րդ րոպեին խփեց թիմի ավագ Լաուտարո Մարտինեսը։ Միլանյան գրանդից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` փոխարինման դուրս գալով 76-րդ րոպեին։ «Ինտերը» 36 միավորով 2025 թվականն ավարտեց առաջին տեղում, «Ատալանտան»` 22 միավորով 10-րդ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]

2025թ. խորհրդանշական հավաքականը` ըստ IFFHS-ի 📸

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է 2025թ. խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ – Ջանլուիջի Դոնարումա («Մանչեսթեր Սիթի»)։ Պաշտպաններ – Աշրաֆ Հակիմի, Նունու Մենդեշ, Վիլիամ Պաչո (բոլորը` ՊՍԺ)։ Կիսապաշտպաններ – Վիտինիա (ՊՍԺ), Պեդրի, Լամին Յամալ (երկուսն էլ` «Բարսելոնա»)։ Հարձակվողներ – Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»), Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»), Հարի Քեյն («Բավարիա»), Ուսման Դեմբելե (ՊՍԺ)։ Հ․Գ․ […]

Աֆրիկայի գավաթ. Մարեզի գոլն Ալժիրին դուրս բերեց փլեյ-օֆֆ 🎥

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության E խմբի երկրորդ տուրում Ալժիրի ազգային հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Բուրկինա Ֆասոյի թիմին։ Ալժիրցիների հաղթական գոլը 23-րդ րոպեին խփեց թիմի ավագ ու առաջատար Ռիյադ Մարեզը։ Բուրկինա Ֆասոյի հավաքականից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոայի» կիսապաշտպան Գուստավո Սանգարեն։ Վլադիմիր Պետկովիչի գլխավորած թիմը 6 միավորով խմբի առատարն է` ապահովելով տեղը 1/8 եզրափակիչում։ […]

Հոյլունի բենեֆիսը! «Նապոլին» հաղթեց «Կրեմոնեզեին» 🎥

Իտալիայի Ա սերիայի 17-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Կրեմոնեզեին»։ «Աձուրիից» փայլեց թիմի նորեկ Ռասմուս Հոյլունը` գրանցելով դուբլ։ Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը 34 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, «Կրեմոնեզեն» 21 միավորով 12-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm

«Միլանը» տպավորիչ խաղով խոշոր հաշվով հաղթանակ տարավ «Վերոնայի» նկակտմամբ 🎥

Իտալիայի Ա սերիայի 17-րդ տուրում «Միլանը» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Վերոնային»։ «Ռոսոներիից» դուբլ գրանցեց Քրիստոֆեր Նկունկուն։ Ֆրանսիացի հարձակվողը միլանյան գրանդ տեղափոխվելուց հետո Ա սերիայում առաջին գոլերը խփեց։ Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմից աչքի ընկավ նաև Քրիստիան Պուլիշիչը, որը 8 գոլով «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ «Միլանը» 35 միավորով գլխավորեց մրցաշարային […]

«Կոմոն» կրկին տպավորում է` տարին ավարտելով խոշոր հաշվով հաղթանակով 🎥

Իտալիայի Ա սերիայի 17-րդ տուրում «Կոմոն» «Վիա դել Մարե» ստադիոնում հյուրընկալվելիս 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Լեչեի» նկատմամբ։ Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացողներ Նիկո Պասն ու Խակոպո Ռամոնը, աչքի ընկավ նաև Անաստասիոս Դուվիկասը։ «Բիանկոբլուն» 27 միավորով բարձրացավ եվրագավաթային գոտի` 6-րդ տեղ, «Լեչեն» 16 միավորով 16-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]

Անգլիական գրանդը պատրաստ է 200 միլիոն վճարել Բելինգհեմի տրանսֆերի համար

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է OK Diario-ն։ Մանկունիական գրանդը մտադիր է 2026թ. ամռանն առաջարկ կատարել «արքայական» ակումբին ու անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկել 200 միլիոն եվրո։ «Կարմիր սատանաները» պատրաստ են 22-ամյա կիսապաշտպանին առաջարկել 6 տարվա պայմանագիր։ Այդ ընթացքում Բելինգհեմը կվաստակի 90 միլիոն եվրո (տարեկան` 15 միլիոն)։ Բելինգհեմը դեռ […]

Աֆրիկայի գավաթ. Նիգերիան գոլառատ պայքարում հաղթեց Թունիսին 🎥

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության C խմբի երկրորդ տուրում Նիգերիայի ազգային հավաքականը 3:2 հաշվով հաղթեց Թունիսի թիմին։ «Աֆրիկյան բրազիլացիներից» փայլուն հանդիպում անցկացրեց «Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուքմանը, որը 1 գոլ ու 2 ասիստ գրանցեց։ Տպավորեց նաև «Գալաթասարայի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը` դառնալով գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ Էրիկ Շելի գլխավորած թիմից դարպասի գրավմամբ աչքի ընկավ նաև Վիլֆրիդ Նդիդին։ […]

Ռոնալդուի` կրնկով խփած ֆանտաստիկ գոլը🎥

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 11-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթել է «Ալ Ախդուդին»։ Տանտերերից դուբլ է գրանցել «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Հատկապես գեղեցիկ ստացվեց 40-ամյա հարձակվողի երկրորդ գոլը` մրցակցի դարպասը գրավելով կրնկով կատարած հիասքանչ հարվածով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

1 92 93 94 95 96 2,103