Լիգայի գավաթ. Սեմենյոն նորից գոլ խփեց! «Ման. Սիթին» հաղթեց «Նյուքասլին» կիսաեզրափակիչի առաջին խաղում 🎥
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Նյուքասլին»։ «Քաղաքաբնակներից» երկրորդ խաղում անընդմեջ գոլ խփեց թիմի նորեկ Անտուան Սեմենյոն։ Խաղավերջում դարպասի գրավմամբ աչքի ընկավ նաև Ռայան Շերկին` եզրափակփլով մանկունիական գրանդի հիասքանչ գրոհը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 4-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml