Author Archives: Miqayel

Սերժի Ռոբերտոն «Բարսելոնայից» հեռանալուց հետո առաջին գոլն է խփել 🎥

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Կոմոն» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»։ Հյուրերից 20-րդ րոպեին աչքի է ընկել Սերժի Ռոբերտոն` հավասարեցնելով հաշիվը։ Իսպանացի անվանի ֆուտբոլիստը «Բարսելոնայից» հեռանալուց հետո առաջին անգամ է գրավում դարպասը։ 33-ամյա կիսապաշտպանը «Կոմոյում» հանդես է գալիս 2024թ. օգոստոսից` ակումբում խփելով առաջին գոլը։ Ռոբերտոն նախորդ անգամ գոլով աչքի էր ընկել 2024թ. մարտի 12-ին` Չեմպիոնների […]

Սքոուլզ. ««Արսենալը» կարող է լինել ԱՊԼ-ի վատագույն չեմպիոնը»

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար, նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը կարծում է, որ «Արսենալը» կարող է դառնալ Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ վատագույն չեմպիոնը, գրում է Daily Mail-ը։ ««Արսենալը» կարող է լինել Պրեմիեր լիգայի վատագույն չեմպիոնը։ Եթե մրցաշրջանի թիմը հավաքենք ու ընտրենք հարձակման գծից չորս ֆուտբոլիստ, «Արսենալից» ոչ ոք չէր ընդգրկվի այդ ցանկում։ Միակ բացառությունը, թերևս, Սական է, […]

Իտալիայի գավաթ. «Կոմոն» վստահ խաղով հաղթեց «Ֆիորենտինային»` դուրս գալով քառորդ եզրափակիչ 🎥

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի վերջին դիմակայությունում «Կոմոն» մրցակցի դաշտում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ֆիորենտինայի» նկատմամբ։ «Վիոլայից» հաշիվը 7-րդ րոպեին բացեց Ռոբերտո Պիկոլին, որին Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմը պատասխանեց Սերժի Ռոբերտոյի, Նիկո Պասի ու Ալվարո Մորատայի դիպուկ հարվածներով։ «Բիանկոբլուն» մրցաշարի քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցն է, որտեղ փետրվարի 10-ին կմրցի «Նապոլիի» դեմ։ «Կոմոն» Իտալիայի գավաթի […]

ՉԼ. Լիգայի փուլի 8-րդ տուրի խաղացանկը 📸

Հունվարի 28-ին կկայանան Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի վերջին` 8-րդ տուրի հանդիպումները։ Չեմպիոնների լիգա, Լիգայի փուլի 8-րդ տուրի խաղացանկը «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) – «Ինտեր» (Իտալիա) ՊՍԺ (Ֆրանսիա) – «Նյուքասլ» (Անգլիա) «Բենֆիկա» (Պորտուգալիա) – «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Գալաթասարայ» (Թուրքիա) ՊՍՎ (Նիդերլանդներ) – «Բավարիա» (Գերմանիա) «Լիվերպուլ» (Անգլիա) – «Կարաբախ» (Ադրբեջան) «Նապոլի» (Իտալիա) – «Չելսի» […]

Պաշտոնական. Հայաստանի հավաքականի զամբյուղն Ազգերի լիգայի վիճակահանությունում

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են 2026/27 մրցաշրջանի վիճակահանության զամբյուղները։ Հայաստանի ազգային հավաքականը կմասնակցի մրցաշարի C դիվիզիոնին ու վիճակահանության ժամանակ կլինի երկրորդ զամբյուղում։ Ազգերի լիգա, C դիվիզիոնի վիճակահանության զամբյուղները Առաջին զամբյուղ – Իսլանդիա, Ալբանիա, Չեռնոգորիա, Ղազախստան։ Երկրորդ զամբյուղ – Ֆինլանդիա, Սլովակիա, Բուլղարիա, Հայաստան։ Երրորդ զամբյուղ – Բելառուս, Ֆարերյան կղզիներ, Կիպրոս, Էստոնիա։ Չորրորդ զամբյուղ – Լատվիա/Ջիբրալթար, Լյուքսեմբուրգ/Մալթա, […]

Իտալական գրանդը պայմանագիր է առաջարկել Կեսիեին

«Ալ Ահլիի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն կարող է վերադառնալ Իտալիա, հայտնում է Tuttosport-ը։ Կոտդիվուարցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ «Բիանկոներին» 29-ամյա խաղացողին 3 տարվա պայմանագիր է առաջարկել։ Թուրինյան գրանդը պատրաստ է Կեսիեին վճարել տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ։ Ստեղծված իրավիճակում սաուդյան ակումբն ուզում է երկու տարով երկարաձգել պայմանագիրն իր ֆուտբոլիստի հետ։ Կողմերի գործող համաձայնագիրը կսպառվի 2026թ. […]

Պաշտոնական. Թեմի Աբրահամը վերադարձավ Անգլիա 📸

«Ասթոն Վիլան» «Բեշիկթաշից» գնել է հարձակվող Թեմի Աբրահամի տրանսֆերը, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «Վիլան» 28-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 21 միլիոն եվրո։ Անգլիացի հարձակվողը «Բեշիկթաշում» էր 2025թ. հուլիսից, 26 խաղում խփել է 13 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում։ Աբրահամը «Ասթոն […]

«Փյունիկը» հաղթեց Բալոտելիի ակումբին 🎥

Արաբական Միացյալ Էմիրություններում ուսումնամարզական հավաք անցկացնող «Փյունիկը» հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել` 1:0 հաշվով «Ալ Իթիֆակին»։ Արտակ Օսեյանի գլխավորած թիմի հաղթական գոլը խփել է պորտուգալացի պաշտպան Ֆիլիպե Ալմեյդան։ ԱՄԷ-ի երկրորդ լիգան ներկայացնող «Ալ Իթիֆակի» կազմում հանդիպմանը մասնակցել է իտալացի անվանի հարձակվող, թիմի նորեկ Մարիո Բալոտելին։ «Փյունիկը» հունվարի 27-ին ևս մեկ ընկերական հանդիպում է անցկացրել` ոչ-ոքի […]

ԱԱ-2030-ի եզրափակիչը կկայանա Իսպանիայում

Աշխարհի 2030թ. առաջնության եզրափակիչը կկայանա Իսպանիայում, հաղորդում է Mundo Deportivo-ն։ «Իսպանիան վաղուց է ապացուցել մրցաշարերը շատ հզոր է ընդունում։ Երկիրը կղեկավարի աշխարհի 2030թ. առաջնության նախապատրաստական աշխատանքներն ու կընդունի եզրափակիչը։ Մարոկկոն` իր հիասքանչ ստադիոններոր, բոլոր առումներով իսպակես վերափոխվում է։ Պետք է միշտ բարձրաձայնել լավը կատարվողի մասին։ Դրան զուգահեռ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում որոշ դրվագներ եղան, որոնք […]

«Ման. Յունայթեդի» ֆուտբոլիստը 10 շաբաթով շարքից դուրս է մնացել

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պատրիկ Դորգուն խաղադաշտից կբացակայի 10 շաբաթ, հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Դանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն ազդրի հետին մկանի վնասվածք է ստացել։ 21-ամյա եզրայինն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 24 խաղում գրանցել է 3-ական գոլ ու ասիստ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml Посмотреть эту публикацию в Instagram Публикация от […]

1 71 72 73 74 75 2,103