Author Archives: Miqayel

Դրաքսլերը հեռանում է ՊՍԺ-ից. նա բուժզննում է անցել նոր ակումբի համար

ՊՍԺ-ի եզրային հարձակվող Յուլիան Դրաքսլերը կարիերան կշարունակի Կատարը ներկայացնող «Ալ Ահլի Դոհայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 29-ամյա ֆուտբոլիստն արդեն մեկնել է Դոհա, որտեղ բուժզննում է անցել նոր ակումբի համար։ Երկու ակումբները գործարքն ավարտին հասցնելու համար ստորագրել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Ակնկալվում է, որ Դրաքսլերը «Ալ Ահլիի» հետ կկնքի 2 տարվա պայմանագիր, որն […]

«Անօրինական է». Ինտերի մի շարք ֆուտբոլիստներ արձագանքել են Մխիթարյանի փայլուն մրցելույթին 📸

Իտալական Ա սերիայի 4-րդ տուրում «Ինտերը» 5:1 հաշվով ջախջախեց «Միլանին»։ Հանդիպման հերոս դարձավ «ներաձուրիների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն` իր անվան դիմաց գրանցելով դուբլ և գոլային փոխանցում։ Հանդիպումից հետո 34-ամյա ֆուտբոլիստն Instagram-ի իր էջում լուսանկարներ է տեղադրել «ռոսոներիների» դեմ կայացած խաղից` գրելով հետևյալը. «Լավ օր եմ մաղթում, «Ինտերիստներ»»։ Այդ գրառման մեկնաբանություններում «Ինտերի» մի շարք ֆուտբոլիստներ իրենց հիացմունքն են արտահայտել հայազգի ֆուտբոլիստի հանդեպ։ […]

Ծանրամարտի ԱԱ. հայ ծանրորդների գրանցած արդյունքներն ու Հայաստանի հավաքականի դիրքը մեդալային հաշվարկում

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում սեպտեմբերի 4-17-ը կայացավ ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Մրցաշարին Հայաստանի հավաքականը մասնակցեց 14 ծանրորդով (9 տղամարդ, 5 կին)։ Հայ ծանրորդները գրանցեցին հետևյալ արդյունքները. Ալեքսանդրա Գրիգորյան (55 կգ) – 190 կգ (83+107 կգ, երկամարտի 7-րդ հորիզոնական) Իզաբելլա Յայլյան (55 կգ) – վնասվածքի պատճառով պոկում վարժության առաջին մոտեցումից հետո չի մասնակցել հետագա պայքարին Գոռ […]

Մոուրինիոն` Լուկակուի մասին. «Ինտերը չպետք է զայրանա. նրանք դերբին հաղթել են 5:1 հաշվով»

Իտալական Ա սերիայի 4-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 7:0 հաշվով ջախջախեց «Էմպոլիին»։ Հանդիպումից հետո «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինինոն կիսվել է իր տպավորություններով. «Մենք ձգտում էինք հաղթանակի հասնել հարմարավետ հաշվով, սակայն ոչ 7:0-ի։ Եղան ինչպես վերելքներ, այնպես էլ անկումներ, հատկապես, ֆիզիկական վիճակի տեսանկյունից. ոչ բոլոր ֆուտբոլիստներն էին պատրաստ 90 րոպե բարձր ինտենսիվությամբ պրեսինգ կիրառել։ […]

Անհավանական Ռոմա! «գայլերը» գերխոշոր հաշվով ջախջախեցին Էմպոլիին 🎥

Իտալական Ա սերիայի 4-րդ տուրում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Էմպոլիի» դեմ։ «Գայլերը» պարզապես անհավանական հանդիպում անցկացրին` մրցակցին ջախջախելով 7:0 հաշվով։ Ժոզե Մոոուրինիոյի թիմից դուբլի հեղինակ դարձավ Պաուլո Դիբալան, մեկական գոլ խփեցին Ռենատու Սանչեսը, Բրայան Քրիստանտեն, Ռոմելու Լուկակուն և Ջանլուկա Մանչինին, իսկ Ալբերտո Գրասին գրավեց սեփական դարպասը։ Այս հաղթանակից հետո «ջալոռոսիները» վաստակեցին 4 միավոր` բարձրանալով […]

Ռեալը կրկին բարձր կամային որակներ է դրսևորում` հաղթելով Ռեալ Սոսիեդադին🎥

Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ Հանդիպումն անչափ անհաջող մեկնարկեց «արքայական» ակումբի համար, քանի որ արդեն 5-րդ րոպեին Անդեր Բարենեչեան առաջ մղեց Սան Սեբաստիանից ժամանած հյուրերին։ Դեռ ավելին` րոպեներ անց Տակե Կուբոն կրկնապատկեց բասկյան ակումբի առավելությունը, սակայն խաղից դուրս իրավիճակի պատճառով հանդիպման գլխավոր մրցավար Սեզար Սոտո Գրադոն […]

Թրիլլեր Բունդեսլիգայում. Բորուսիա Մյոնխենգլադախը հետ բերեց երեք գնդակի կորուստը` ոչ-ոքի կորզելով Դարմշտադտի դեմ խաղում🎥

Գերմանական Բունդեսլիգայի 4-րդ տուրում «Բորուսիա Մյոնխենգլադբախը» հյուրընկալվելիս մրցեց «Դարմշտադտի» դեմ։ Հանդիպումը մյոնխենգլադբախյան ակումբի համար անչափ անհաջող ընթացք ստացավ, քանի որ առաջին կեսում բաց թողնեցին երեք գնդակ։ Տանտերերի կազմից աչքի ընկան Մարվին Մեհլեմը, Մատեյ Մագլիցան ու Թիմ Շկարկեն։ Թվում էր` Խերարդո Սեոնանեի թիմը կրկին կձախողի հանդիպումն ու խոշոր հաշվով պարտություն կկրի, սակայն «Բորուսիայի» ֆուտբոլիստներն իրենց մեջ […]

Կունցը շուտով կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Թուրքիայի հավաքականում շուտով մարզչական փոփոխություն տեղի կունենա։ Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է պաշտոնանկ անել հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցին։ Նշենք, որ դեռևս Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականի դեմ կայացած խաղից (1:1) հետո թուրքական ԶԼՄ-ները մեծ աղմուկ էին բարձրացրել` պահանջելով գերմանացի մասնագետի հրաժարականը։ Այդ հանդիպումից հետո Մեհմեթ […]

Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը ջախջախիչ հաղթանակով դուրս եկավ 1/4 եզրափակիչ 🎥

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել և ընթանում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Պայքարն են սկսել 57 կգ քաշային կարգի ազատոճային ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Արսեն Հարությունյանը։ Մեկնարկային գոտեմարտերում հաղթելուց հետո Հարությունյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ և 11:0 հաշվով ժամանակից շուտ հաղթեց Հյ. Մակեդոնիան ներկայացնող Վլադիմիր Եգորովին։ 23-ամյա ըմբիշը պայքարը կշարունակի մրցաշարի 1/4 եզրափակիչում։ Հ․Գ․ միացե՛ք […]

Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկել է ջախջախիչ երկու հաղթանակով🎥

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել և ընթանում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Պայքարն են սկսել 57 կգ քաշային կարգի ազատոճային ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Արսեն Հարությունյանը։ 23-ամյա ըմբիշն սկսեց որակավորման փուլից և 14:3 հաշվով հաղթեց ուկրաինացի Կամիլ Կերիմովին։ Հարությունյանը 1/16 եզրափակիչում էլ 14:2 հաշվով առավելության հասավ Սիմոնե Պիրոդուի (Իտալիա) նկատմամբ` դուրս գալով 1/8 եզրափակիչ։ Հ․Գ․ […]

1 564 565 566 567 568 1,928