Դրաքսլերը հեռանում է ՊՍԺ-ից. նա բուժզննում է անցել նոր ակումբի համար

Դրաքսլերը հեռանում է ՊՍԺ-ից. նա բուժզննում է անցել նոր ակումբի համար

18/09/2023 - 12:38

ՊՍԺ-ի եզրային հարձակվող Յուլիան Դրաքսլերը կարիերան կշարունակի Կատարը ներկայացնող «Ալ Ահլի Դոհայի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 29-ամյա ֆուտբոլիստն արդեն մեկնել է Դոհա, որտեղ բուժզննում է անցել նոր ակումբի համար։

Երկու ակումբները գործարքն ավարտին հասցնելու համար ստորագրել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

Ակնկալվում է, որ Դրաքսլերը «Ալ Ահլիի» հետ կկնքի 2 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թ. հունիսի 30-ը։

Sky Sports Deutschland-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգին հայտնի է դարձել, որ գործարքի դիմաց ՊՍԺ-ն վաստակելու է 20 մլն եվրոյից ավելի։

Հավելենք, որ գերմանացի ֆուտբոլիստը «Պարի Սեն-Ժերմենի» կազմում հանդես էր գալիս 2017 թ. հունվարից` անցկացրած 198 խաղում դառնալով 26 գոլի և 41 գոլային փոխանցման հեղինակ։

Դրաքսլերը 2022/23 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Բենֆիկայում», որի կազմում դաշտ է դուրս եկել 18 անգամ և խփել 2 գոլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023