Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկել է  ջախջախիչ  երկու հաղթանակով🎥

Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկել է ջախջախիչ երկու հաղթանակով🎥

17/09/2023 - 14:48

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել և ընթանում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

Պայքարն են սկսել 57 կգ քաշային կարգի ազատոճային ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Արսեն Հարությունյանը։

23-ամյա ըմբիշն սկսեց որակավորման փուլից և 14:3 հաշվով հաղթեց ուկրաինացի Կամիլ Կերիմովին։

Հարությունյանը 1/16 եզրափակիչում էլ 14:2 հաշվով առավելության հասավ Սիմոնե Պիրոդուի (Իտալիա) նկատմամբ` դուրս գալով 1/8 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023