Ըմբշամարտի ԱԱ.  Արսեն Հարությունյանը ջախջախիչ հաղթանակով դուրս եկավ 1/4 եզրափակիչ 🎥

Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը ջախջախիչ հաղթանակով դուրս եկավ 1/4 եզրափակիչ 🎥

17/09/2023 - 16:50

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել և ընթանում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

Պայքարն են սկսել 57 կգ քաշային կարգի ազատոճային ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Արսեն Հարությունյանը։

Մեկնարկային գոտեմարտերում հաղթելուց հետո Հարությունյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ և 11:0 հաշվով ժամանակից շուտ հաղթեց Հյ. Մակեդոնիան ներկայացնող Վլադիմիր Եգորովին։

23-ամյա ըմբիշը պայքարը կշարունակի մրցաշարի 1/4 եզրափակիչում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023