Անհավանական Ռոմա! «գայլերը» գերխոշոր հաշվով ջախջախեցին Էմպոլիին 🎥

Անհավանական Ռոմա! «գայլերը» գերխոշոր հաշվով ջախջախեցին Էմպոլիին 🎥

18/09/2023 - 01:23

Իտալական Ա սերիայի 4-րդ տուրում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Էմպոլիի» դեմ։

«Գայլերը» պարզապես անհավանական հանդիպում անցկացրին` մրցակցին ջախջախելով 7:0 հաշվով։

Ժոզե Մոոուրինիոյի թիմից դուբլի հեղինակ դարձավ Պաուլո Դիբալան, մեկական գոլ խփեցին Ռենատու Սանչեսը, Բրայան Քրիստանտեն, Ռոմելու Լուկակուն և Ջանլուկա Մանչինին, իսկ Ալբերտո Գրասին գրավեց սեփական դարպասը։

Այս հաղթանակից հետո «ջալոռոսիները» վաստակեցին 4 միավոր` բարձրանալով 12-րդ հորիզոնական։

«Էմպոլին» պատրվել է մեկնարկային բոլոր խաղերում և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Նշենք, որ տոսկանական ակումբը մեկնարկային 4 խաղերում նույնիսկ չի դարձել գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023