Author Archives: Miqayel

Արսենալի փայլուն վերադարձը ՉԼ! «զինագործները» ջախջախեցին ՊՍՎ-ին 🎥

Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Արսենալը» B խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց ՊՍՎ-ի դեմ։ Հանդիպման գրեթե ողջ ընթացքում «զինագործներն» ունեին խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։ Միկել Արտետայի թիմի գոլերը խփեցին Բուկայո Սական, Լեանդրո Տրոսարը, Գաբի Ժեզուսն ու Մարտին Էդեգորը։ Նշենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. «Սևիլիա» 1:1 «Լանս» Հ․Գ․ միացե՛ք […]

Դրամա Մադրիդում! Բելինգհեմը 90+4-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Ռեալին Ունիոն Բեռլինի դեմ խաղում🎥

Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Ռեալ Մադրիդը» C խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Ունիոն Բեռլինի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբ ուներ խաղային և տարածքային հսկայական առավելություն, Կառլո Անչելոտիի թիմը մեծ դժվարությամբ հաղթանակ կորզեց։ «Սերուցքայինները» հաղթեցին 1:0 հաշվով. 90+4-րդ րոպեին հերոսացավ Ջուդ Բելինգհեմը։ Հավելենք, որ «Ունիոն Բեռլինը» պատմության ընթացքում առաջին հանդիպումն անցկացրեց Չեմպիոնների լիգայի […]

Բավարիա – Մանչեսթեր Յունայթեդ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Բավարիան» A խմբի շրջանակում Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Հայաստանի հավաքականը դեռ խաղի մեջ է. պատմական ոչ-ոքի Թուրքիայում և պարտություն Խորվաթիայից🎥

Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ` նվիրված Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում Հայաստանի հավաքականի անցկացրած վերջին երկու հանդիպումներին (Թուրքիա 1:1 Հայաստան, Հայաստան 0:1 Խորվաթիա)։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մարկ Գևորգյանի գոլային փոխանցումը Բենֆիկայի Մ-19 թիմի դեմ խաղում 🎥

Երիտասարդական Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Զալցբուրգ Մ-19»-ը D խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Բենֆիկայի» Մ-19 թիմի դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Ավստրիական ակումբի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև 18-ամյա եզրային պաշտպան Մարկ Գևորգյանը, ով 87-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել Թիմ Պաումգարտներին։ Նշենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. «Ռեալ Սոսիեդադ Մ-19» […]

Պաշտոնական. Լեհաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Ինչպես տեղեկացնում է Լեհաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը, 50-ամյա մասնագետ Միխալ Պրոբեժը նշանակվել է հավաքականի նոր գլխավոր մարզիչ։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Նշենք, Պրոբեժն այդ պաշտոնում փոխարինել է պորտուգալացի մասնագետ Ֆերնանդու Սանթուշին, ով Լեհաստանի հավաքականը գլխավորում էր 2023 թ. հունվարից։ Հավելենք, որ Միխալ Պրոբեժը ժամանակին մարզել է Լեհաստան Մ-21-ը, «Կրակովիան», «Յագելոնիան», «Լեխիա […]

Էնրիկե. «Հավատացեք ինձ, Մբապեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ի տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 2:0 հաղթեց «Բորուսիա Դորտմունդին»։ Հանդիպումից հետո փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է իր թիմի հարձակվող Կիլիան Մբապեի մասին. «Հավատացեք ինձ, Կիլիան Մբապեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Ամենից շատ ինձ տպավորում է նրա մարդկային, այլ ոչ թե խաղային որակները։ Ուրախ եմ նրան տեսնել հանդերձարանում. […]

Մբապեի ու Հակիմիի գոլերը հաղթանակ պարգևեցին ՊՍԺ-ին Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում 🎥

Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում ՊՍԺ-ն F խմբի շրջանակում Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում մրցեց «Բորուսիա Դորտմունդի» դեմ։ Հանդիպման մեծ մասում Լուիս Էնրիկեի թիմն ուներ խաղային շոշափելի առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Փարիզյան ակումբի գոլերը խփեցին Կիլիան Մբապեն ու Աշրաֆ Հակիմին։ Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. «Միլան» 0:0 «Նյուքասլ» Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Լացիոյի դարպասապահը 90+5-րդ րոպեին փրկեց իր թիմին պարտությունից Ատլետիկոյի դեմ խաղում 🎥

Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Լացիոն» E խմբի շրջանակում Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Ատլոտիկո Մադրիդի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ Նշենք, որ հանդիպումն անչափ դրամատիկ ավարտ ունեցավ, քանի որ «արծիվներին» 90+5-րդ րոպեին պարտությունից փրկեց դարպասապահ Իվան Պրովեդելը։ «Հնդկացիների» կազմից էլ 29-րդ րոպեին աչքի ընկավ Պաբլո Բարիոսը։ Այս խմբում կայացել […]

Մանչեսթեր Սիթին կամային հաղթանակ տոնեց Ցրվենա Զվեզդայի նկատմամբ 🎥

Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Մանչեսթեր Սիթին» G խմբի շրջանակում «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Ցրվենա Զվեզդայի» դեմ։ Առաջին խաղակեսում «քաղաքաբնակներն» ունեին տոտալ առավելություն, սակայն նախքան ընդմիջում ոչ մի կերպ չկարողացան դառնալ գոլի հեղինակ։ Միայն առաջին կեսում հյուրերի դարպասապահ Օմրի Գլազերը կատարեց 7 սեյվ։ Դեռ ավելին` 45-րդ րոպեին «Ցրվան Զվեզդան» Օսման Բուկարիի ջանքերով անչափ անսպասելի բացեց հաշիվը։ Այդուհանդերձ, […]

1 561 562 563 564 565 1,928