Դրամա Մադրիդում! Բելինգհեմը 90+4-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Ռեալին Ունիոն Բեռլինի դեմ խաղում🎥

Դրամա Մադրիդում! Բելինգհեմը 90+4-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Ռեալին Ունիոն Բեռլինի դեմ խաղում🎥

20/09/2023 - 22:44

Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Ռեալ Մադրիդը» C խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Ունիոն Բեռլինի» դեմ։

Չնայած հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբ ուներ խաղային և տարածքային հսկայական առավելություն, Կառլո Անչելոտիի թիմը մեծ դժվարությամբ հաղթանակ կորզեց։

«Սերուցքայինները» հաղթեցին 1:0 հաշվով. 90+4-րդ րոպեին հերոսացավ Ջուդ Բելինգհեմը։

Հավելենք, որ «Ունիոն Բեռլինը» պատմության ընթացքում առաջին հանդիպումն անցկացրեց Չեմպիոնների լիգայի շրջանակում։

Ավելացնենք, որ այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.

«Բրագա» – «Նապոլի»

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023