Author Archives: Miqayel

Լիվերպուլը կողմնորոշվել է Կլոպին փոխարինողի հարցում

«Լիվերպուլը» կարծես թե կողմնորոշվել է Յուրգեն Կլոպին փոխարինողի հարցում, որը 2023/24 մրցաշրջանի ավարտին հեռանալու է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ այժմ գերմանացի մասնագետին փոխարինելու ամենահավանական թեկնածուն հոլանդական «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Արնե Սլոթն է։ Մերսիսայդյան ակումբն անցնող օրերին մեկ անգամ ուղիղ կապի մեջ է եղել 45-ամյա մասնագետի հետ ու բանակցել նրա […]

Բավարիան բանակցություններէ վարել Տուխելի հավանական փոխարինողներից մեկի հետ

«Բավարիան» շարունակում է փոխարինող փնտրել Թոմաս Տուխելի համար, ով 2023/24 մրցաշրջանի ավարտին լքելու է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։ Լրագրող Ֆլորիան Պլետենբերգը գրում է, որ Տուխելին փոխարինելու հարցում «ռեկորդ մայսթերը» բանակցություններ է սկսել Ռալֆ Ռանգնիկի հետ, ով այժմ մարզում է Ավստրիայի հավաքականը։ Աղբյուրի փոխանցմամբ` գլխավոր մարզչի հարցը մյունխենյան ակումբը ցանկանում է լուծել մոտ ժամանակներս։ Յուլիան Նագելսմանի […]

Ֆրենկի դե Յոնգը ծանր վնասվածք է ստացել

Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում կայացած «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» խաղում (3:2) կատալոնական ակումբի կիսապաշտպան Ֆրենիի դե Յոնգը ծանր վնասվածք է ստացել։ Հոլանդացի ֆուտբոլիստը հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում, փորձելով հեռացնել գնդակը, բախվեց «արքայական» ակումբի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեին և ծանր վնասվածք ստացավ։ Նրան խաղադաշտից հեռացրին պադգարակի վրա։ Diaro Sport-ը գրում է, որ 26-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել […]

Հենրիխ Մխիթարյանի կարիերայի բոլոր 26 տիտղոսները

Հենրիխ Մխիթարյանը, «Ինտերի» կազմում դառնալով Ա սերիայի չեմպիոն, նվաճեց կարիերայի 26-րդ տիտղոսը։ Այժմ ներկայացնում ենք հայ ֆուտբոլիստի` կարիերայի ընթացքում նվաճած բոլոր տիտղոսները. Հայաստանի չեմպիոն – 5x Հայաստանի Սուպերգավաթ – 3x Ուկրաինայի չեմպիոն – 3x Ուկրաինայի գավաթ – 3x Գերմանիայի Սուպերգավաթ – 2x Իտալիայի Սուպերգավաթ – 2x Իտալիայի չեմպիոն – 1x Անգլիայի գավաթ – 1x Անգլիայի […]

Հենրիխ Մխիթարյանն առաջին անգամ դարձավ եվրոպական թոփ-5 առաջնության չեմպիոն

Իտալական Ա սերիայի 33-րդ տուրում «Ինտերը» 2:1 հաշվով հաղթեց «Միլանին»` հոբելյանական 20-րդ անգամ նվաճելով «Սկուդետոն»։ «Ներաձուրիների» կազմից Իտալիայի չեմպիոն դարձավ նաև Հենրիխ Մխիթարյանը։ Հայ ֆուտբոլիստը կարիերայում առաջին անգամ դարձավ եվրոպական թոփ-5 առաջնությունների չեմպիոն։ 35-ամյա կիսապաշտպանը նվճաեց կարիերայի 26-րդ տիտղոսը։ Մխիթարյանը նախկինում 5 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 3 անգամ` Հայաստանի Սուպերգավաթակիր, 1 անգամ` Հայաստանի գավաթակիր, […]

Ինտերը հաղթեց Միլանին` 20-րդ անգամ դառնալով Ա սերիայի չեմպիոն 🎥

Իտալական Ա սերիայի 33-րդ տուրում կայացավ միլանյան հերթական դերբին. միմյանց դեմ մրցեցին «Միլանն» ու «Ինտերը»։ «Ներաձուրիները» հերթական վստահ հանդիպումն անցկացրին և «ռոսոներիներին» հաղթեցին 2:1 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմից գոլերը խփեցին Ֆրանչեսկո Աչերբին ու Մարկուս Թյուրամը։ «Միլանի» միակ գոլը խփեց Ֆիկայո Թոմորին։ «Ինտերի» կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։ Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 86 […]

Մոդրիչ. «Ոչինչ պատահական չէ. Ռեալը երբեք չի հանձնվում»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակի (3:2) մասին. «Հիանալի էր։ Այս հաղթանակը մեզ ևս մեկ քայլով մոտեցրեց Լա լիգայի չեմպիոնությանը։ Ոչինչ պատական չէ. «Ռեալը» երբեք չի հանձնվում։ Թիմը հիանալի աշխատանք կատարեց։ Մենք երկու անգամ պարտվում էինք, սակայն շարունակում էին ճնշել և վերջիվերջո հասանք արդյունքի։ Բացի […]

Խավի. «Մեր նպատակը Սուպերգավաթում հայտնվելն է»

Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում Մադրիդի «Ռեալից» 2:3 հաշվով կրած պարտությունից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին հայտնել է, որ ակումբի գլխավոր նպատակն այժմ Սուպերգավաթի ուղեգիր նվաճելն է. «Այժմ ապագայի մասին խոսելու ժամանակը չէ։ Մենք դեռ պետք է մարսենք այս պարտությունն ու մտածենք «Վալենսիայի» դեմ հանդիպման մասին։ Առջևում 6 խաղ կա, պետք է շտկենք իրավիճակը։ Լա […]

Թրիլեր Մադրիդում. Ռեալը 90+1-րդ րոպեին հաղթանակ կորզեց Բարսայից🎥

Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում կայացավ հերթական Էլ կլասիկոն, որի շրջանակում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Բարսելոնայի» դեմ։ Հանդիպումն անցավ բավական թեժ և լարված պայքարում, որն ավարտվեց «արքայական» ակումբի հաղթանակով` 3:2 հաշվով։ «Բլաուգրանան» երկու անգամ առջևում էր հաշվի մեջ, սակայն «արքայական» խուսափեց պարտությունից և կամային հաղթանակ տարավ։ Խավիի թիմից գոլերը խփեցին Անդրեաս Քրիստենսենն ու Ֆերմին Լոպեսը։ […]

Ռեալն ու Բարսելոնան առաջին կեսից հետո չեն պարզում հաղթողին 🎥

Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում կայանում է հերթական Էլ կլասիկոն. Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում միմյանց դեմ են մրցում «Ռեալն» ու «Բարսելոնան»։ Առաջին կեսից հետո գրանցվում է 1:1 հաշիվը։ Խաղի հաշիվը 6-րդ րոպեին բացեց «բլաուգրանայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը, իսկ «արքայական» ակումբի պատասխան գնդակը 18-րդ րոպեին խփեց Վինիսիուսը` դիպուկ իրացնելով 11-մետրանոցը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 560 561 562 563 564 2,105